Առաջատար հաշվապահ

Երևանի գարեջուր ՓԲԸYerevanstaffampublicerad 2026-10-27

About the company

Մեր թիմը փնտրում է փորձառու և պատասխանատու Առաջատար հաշվապահի, ով կհամալրի մեր հաշվապահական բաժինը:

Your tasks

Պաշտոնի հիմնական նպատակն է՝ Ընկերության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ամբողջական հաշվառումը, դրանց վերահսկումն ու մոնիթորինգը, ինչպես նաև հաշվապահական ընթացիկ գործառույթների ճշգրիտ իրականացումը ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վարում, վերահսկում և ամենօրյա մոնիթորինգ:
  • Գնորդների և մատակարարների հետ փոխադարձ հաշվարկների ճշտում, համադրման (հաշտեցման) ակտերի կազմում և ուղարկում:
  • Ժամկետանց պարտքերի վերլուծություն և դրանց մարման գործընթացի հետևում:
  • Հաշիվ-ապրանքագրերի (e-Invoicing) դուրսգրում, ձևակերպում և վճարումների ճշգրիտ հաշվառում:
  • Հաշվապահական և հարկային հաշվառման վարում՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
  • Հարկային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվությունների կազմում ու ներկայացում:
  • Բանկային փոխանցումների իրականացում և դրամարկղային գործառնությունների վերահսկում:

Requirements

  • Աշխատանքային փորձ՝ Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ կամ առաջատար հաշվապահ:
  • Կրթություն՝ Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում:
  • Ծրագրերի իմացություն՝ Հայկական ծրագրեր, e-Invoicing, MS Excel (խորացված իմացություն):
  • Մասնագիտական գիտելիքներ՝ ՀՀ հարկային օրենսդրության, ՀՀՄՍ (IFRS) և դեբիտորական/կրեդիտորական պարտքերի հաշվառման խորը իմացություն:
  • Անձնային հմտություններ՝ Բանակցություններ վարելու հմտություն, պատասխանատվության բարձր զգացում, ուշադրություն մանրուքներին և թիմում աշխատելու կարողություն:

How to apply

Եթե ունեք համապատասխան աշխատանքային փորձ, ուշադիր եք մանրուքների նկատմամբ և պատրաստ եք վերահսկել ֆինանսական պարտավորությունների ճշգրտությունը, սիրով սպասում ենք Ձեր ինքնակենսագրականին (CV):

Other

  • Աշխատանքային գրաֆիկ՝ Լրիվ զբաղվածություն, 5-օրյա աշխատանքային շաբաթ (08:30 - 17:15):
  • Վայր՝ ք․ Երևան, Իսակովի պողոտա 8::
  • Մենք առաջարկում ենք՝
  • Մասնագիտական զարգացման հնարավորություններ:
  • Հարմարավետ աշխատանքային պայմաններ:
  • Ջերմ և պրոֆեսիոնալ թիմ: