ՓՄՁ վաճառքի մասնագետ Երևանյան մասնաճյուղերում
«Ֆասթ Բանկ» ՓԲ Ընկերությունը ՓՄՁ վաճառքի մասնագետի ազատ հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է աշխատակից։
Իրականացնել այցելություններ, հանդիպումներ և բանակցություններ պոտենցիալ հաճախորդների հետ՝ ՓՄՁ պրոդուկտների և ծառայությունների վաճառքի և առաջխաղացման նպատակով,
Ներգրավել նոր ՓՄՁ հաճախորդներ և ապահովել վաճառքի սահմանված պլանների կատարումը,
Կազմակերպել և իրականացնել կազմակերպության կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ իրազեկման և ներկայացման աշխատանքներ,
Ձևավորել և զարգացնել երկարաժամկետ և փոխշահավետ հարաբերություններ պոտենցիալ և գործող ՓՄՁ հաճախորդների հետ,
Վարել հաճախորդների բազան, ապահովել տվյալների ճշգրտությունն ու ամբողջականությունը,
Կազմել և ներկայացնել պարբերական հաշվետվություններ կատարված աշխատանքի, վաճառքների և ներգրավված հաճախորդների վերաբերյալ,
Համագործակցել ներքին ստորաբաժանումների հետ՝ ապահովելով հաճախորդների սպասարկման բարձր որակ,
Ապահովել բանկի ներքին կանոնակարգերի և ընթացակարգերի պահպանումը։
Համակարգչային ծրագրերի բազային իմացություն (MS Word, MS Excel)
Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
Վաճառքի, բանակցությունների և ներկայացման հմտություններ
Զարգացած հաղորդակցման և սպասարկման կարողություններ
Կարգապահության և պատասխանատվության բարձր զգացում
Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտության, ֆինանսների, կառավարման կամ հարակից ոլորտում)
Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա ։