Ավագ Գանձապահ Աբովյան մասնաճյուղում

Fast Bank CJSCAbovyanstaffamobjavljeno 19. 10. 2026

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղում առկա է Ավագ գանձապահի հաստիք։

  • Իրականացնել կանխիկ դրամի և այլ արժեքների մուտքագրումն ու ելքագրումը դրամապահոց,
  • Վերահսկել մասնաճյուղերի և առանձին գանձապահների դրամարկղերում կանխիկ միջոցների սահմանաչափերի պահպանումը,
  • Ապահովել մասնաճյուղի գանձապահների դրամարկղերում անհրաժեշտ դրամական միջոցների առկայությունը և ընդունել չօգտագործված մնացորդները,
  • Իրականացնել դրամական միջոցների վերահաշվարկը, տեսակավորումը և փաթեթավորումը,
  • Ձևակերպել և տրամադրել տեղեկանքներ, քաղվածքներ և այլ բանկային փաստաթղթեր,
  • Իրականացնել Բանկի պրոդուկտների և ծառայությունների խաչաձև վաճառք,
  • Կազմակերպել ինկասացիոն ծառայության միջոցով իրականացվող փոխադրումները և ձևակերպել համապատասխան գործարքները,
  • Բացել և սպասարկել բանկային հաշիվներ, ձևակերպել քարտեր, ավանդներ, պարտատոմսեր, լիազորագրեր և իրականացնել հաճախորդների ընթացիկ սպասարկումը,
  • Կազմակերպել փաստաթղթերի արխիվացման գործընթացը,
  • Փոխարինել ղեկավարին կամ գործընկերներին նրանց բացակայության ընթացքում՝ ապահովելով աշխատանքների անխափան իրականացումը,
  • Կազմակերպել նոր աշխատակիցների և փորձնակների ուսուցման, զարգացման և ինտեգրման գործընթացը,
  • Կատարել ղեկավարի հանձնարարությամբ պաշտոնից բխող այլ պարտականություններ։
  • Կանխիկի հետ աշխատանքի կանոնների իմացություն
  • Հաղորդակցման և սպասարկման հմտություններ
  • Սթրեսակայունություն և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություն
  • Կարգապահության և պատասխանատվության բարձր զգացողություն
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
  • Համակարգչային ծրագրերի բազային իմացություն (MS Word, MS Excel)
  • Բարձրագույն կրթություն