Հաճախորդների բողոքների մասնագետ

EvocabankYerevanstaffamobjavljeno 09. 11. 2026

Աշխատատեղի նկարագրություն՝

Evoca-ն փնտրում է Հաճախորդների բողոքների մասնագետ, ով պատասխանատու կլինի սպասարկման մշակույթի և ստանդարտների պահպանման վերահսկողության, հաճախորդների բողոքների ու առաջարկությունների կառավարման, ինչպես նաև սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման աջակցման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ՝

  • հաճախորդների կողմից ներկայացված պաշտոնական և ոչ պաշտոնական բողոքների ընդունում, ուսումնասիրություն և կառավարման գործընթացի իրականացում,
  • բողոքների ուսումնասիրության արդյունքում առաջացած խնդիրների բացահայտում, վերլուծություն և դրանց լուծմանն ուղղված համապատասխան միջոցառումների մշակում ու իրականացում,
  • սպասարկման ստանդարտների և մշակույթի պահպանման վերահսկողություն, ընթացիկ մոնիտորինգների և ստուգումների իրականացում,
  • կոնտակտային կենտրոնի հեռախոսազանգերի ընթացիկ մոնիթորինգ, զանգալսում՝ հիմնված հաճախորդների թողած գնահատականների վրա, և սպասարկման որակի վերահսկողություն,
  • բանկի կողմից սահմանված հաղորդակցման հարթակներով հաճախորդներից ստացված նամակագրությունների ընթացիկ մոնիթորինգ և վերահսկում,
  • սպասարկող աշխատակիցներին մասնագիտական և մեթոդական աջակցության տրամադրում՝ հաճախորդների սպասարկման որակի բարելավման նպատակով,
  • բաժնի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում:

Ներկայացվող պահանջներ՝

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում,
  • ՀԾ-Բանկ և MS Office ծրագրերի լավ իմացություն,
  • թիմում արդյունավետ աշխատելու ունակություն, պրոֆեսիոնալիզմ և պատասխանատվության բարձր զգացում,
  • ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Ինչպե՞ս դիմել՝

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Հաճախորդների բողոքների մասնագետ»: