DUTY-OPERATOR FOR INFORMATION SECURITY DIVISION (SOC)

ARMECONOMBANK OJSCYerevanstaffamobjavljeno 12. 11. 2026
Obvezno:Security
  • Անվտանգության ահազանգերի և իրադարձությունների մոնիտորինգ SIEM, EDR և այլ հարթակներում,
  • Մշակել և արձագանքել մուտքային ահազանգերին՝ տարբերակելով իրականը կեղծից և նվազեցնելով վերջիններիս քանակը,
  • Ուսումնասիրել և արձագանքել անվտանգության պատահարներին (Incident response), փաստաթղթավորել բոլոր քայլերը,
  • Կազմել պարբերական ամփոփագրեր և հաշվետվություններ:

Պահանջվող որակավորումներ

  • Ավտանգության և բանկային ստանդարտների իմացությունը կդիվի որպես առավելություն (NIST, ISO 27001, PCI-DSS, HIPAA)
  • Ֆինանսական և բանկային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Էլ. փոստի անվտանգության(mail security) և (sandbox detonation) վերլուծության փորձ,
  • Ցանցային տեխնոլոգիաների հիմունքների իմացություն, աշխատանքային գիտելիքներ՝ TCP/IP, DNS, VPN, OSI մոդել, routing, switching,
  • Հարձակման վեկտորների և տեխնիկաների ընդհանուր իմացություն՝ phishing, credential stuffing, lateral movement, privilege escalation, ransomware, C2 frameworks,
  • Համապատասխան ոլորտում մասնագիտական վերապատրաստման առկայությունը, սերտիֆիկացիաները կդիտվեն որպես առավելություն,
  • Հասանելիության և օգտահաշիվների կառավարման կոնցեպտներին ծանոթություն (Active Directory, LDAP)
  • Վնասակար ծրագրերի ստուգում իրականացնելու իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Պլանավորման և հաշվետվություններ ներկայացնելու հմտություններ:

Գործարար որակներ և անձնային հատկանիշներ

  • Աշխատանքում ազնվություն
  • Թիմային աշխատանք
  • Նոր նախագծերի նախաձեռնողականություն
  • Պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն
  • Վերլուծական միտք
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն
  • Կազմակերպչական հմտություններ
  • Փոփոխություններին արագ ադապտացվելու կարողություն

Լեզուների իմացություն՝

Հայերեն՝ գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ/աշխատանքային իմացություն

Պահանջվող կրթությունը՝ Բարձրագույն կրթություն (ՏՏ, Տեղեկատվական անվտանգության կամ հարակից ոլորտներում)

Պահանջվող աշխատանքային փորձը՝ մինչև 1 տարվա Տեղեկատվական անվտանգության կառավարման կենտրոնում, ՏՏ և/կամ Տեղեկատվական անվտանգության ոլորտներում,

Արտոնությունների փաթեթ

  • Բժշկական ապահովագրություն
  • Արտոնություններ բանկի ծառայություններից օգտվելու համար
  • Բոնուսային և խրախուսական համակարգ
  • Կարիերայի առաջխաղացման հնարավորություն
  • Բոնուսներ երեխայի ծննդյան առթիվ
  • Հնարավորություն մասնակցելու ուսումնական ծրագրերի և վերապատրաստման դասընթացների (ներքին և արտաքին)
  • Գործընկերների կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները՝ արտոնյալ պայմաններով

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով` պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնել դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը:

Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:

Հեռախոս՝ 010 510 910 (Ներքին` 9604, 9605, 9661 (Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին)