Premium Client Manager, North Avenue Branch
Պրեմիում հաճախորդների սպասարկման մենեջերից ակնկալվում է որակյալ, հաճախորդակենտրոն սպասարկում պրեմիում հաճախորդների համար՝ բացահայտելով նրանց կարիքները, առաջարկելով համապատասխան բանկային ծառայություններ և ապահովելով գործարքների պատշաճ կազմակերպում և վերահսկում՝ համահունչ Բանկի քաղաքականությանը և իրավական նորմերին։
Աշխատանքային երկու ժամային գրաֆիկ՝
1) 09:00-18:00, շաբաթական 40 ժամ
2) 10:00-22:00, շաբաթական 40 ժամ
Տրամադրել խորհրդատվություն և պատշաճ կերպով ներկայացնել Բանկի կողմից մատուցվող ցանկացած ծառայություն պրեմիում, փարթներ և այլ հաճախորդների/այսուհետ հաճախորդ/
Բացահայտել հաճախորդների կարիքները, ըստ անհրաժեշտության առաջարկել տարբեր պրոդուկտներ և կատարել խաչաձև վաճառքներ
Բացել բանկային, ավանդային, քարտային և այլ տիպի հաշիվներ, կազմել հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և վավերացնել փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը:
Կազմել և վարել հաճախորդի թղթապանակը` թղթային և էլեկտրոնային տեսքով ( այդ թվում Բանկային օպերացիոն համակարգ, CRM տվյալների բազա)
Հետևել Հաճախորդի կողմից կատարվող յուրաքանչյուր գործարքին` բիզնես գործընթացի սկզբից մինչև ավարտ:
Հանդիսանալ միջնորդ օղակ «հաճախորդ-բանկ» հարաբերությունների ընթացքում:
Ընդունել հաճախորդի դիմում/հայտ բանկային ցանկացած ծառայության մատուցման համար, այդ թվում տրամադրվող վարկերի համար և ապահովել դրանց ընթացիկ մոնիթորինգը:
Հաճախորդների հաշիվներին կանխիկ գումարների մուտքագրում և ելքագրում, արտարժույթի փոխարկման գործառնությունների ձևակերպում և իրականացում, վճարային այլ հանձնարարականների ընդունում և կատարում
Վարկերի մարումների կատարում, վարկերի և օվերդրաֆտների նվազեցման դիմումների ընդունում,
Տրամադրել թողարկված պլաստիկ քարտերը և խորհրդատվություն վճարային փաստաթղթեր լրացնելու համար:
Պատրաստել և հաճախորդին տրամադրել հաշիվներից քաղվածքներ, տեղեկանքներ և այլ տեղեկատվական նյութեր
Ընդունել և բաժնի ղեկավարին ներկայացնել հաճախորդների ազդակները, առաջարկությունները և բողոքները բանկային ցանկացած ծառայության վերաբերյալ:
Ներկայացնել օրվա ընթացքում կատարված գործառնությունները` ստուգման նպատակով:
Ներկայացնել այլ հաշվետվություններ ըստ անհրաժեշտության:
Ըստ անհրաժեշտության ներկայացնում է ընթացակարգերի, գործընթացների շարունակական բարելավումների և համապատասխան փոփոխությունների առաջարկներ։
Իրանակացնում է պաշտոնի ներքո սահմանված հիմնական գործառույթները`ոլորտը կարգավորող օրենսդրության, կանոնների և ընթացակարգերի ներքո:
Կատարում է ղեկավարի կողմից սահմանված առաջադրանքները:
Գործում է սահմանված իրավասությունների, հաստատված սահմանաչափերի և գործառույթների ներքո:
Բարձրացնում է, քննարկում է և մշակում է ղեկավարի հետ համատեղ լուծումներ՝ բնականոն աշխատանքին խոչընդոտող խնդիրների վերաբերյալ
Կատարում է Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ,
Կատարում է ղեկավարի/ների այլ հանձնարարականներ:
Կրթություն․ Բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման, ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում
Մասնագիտական փորձ․ Առնվազն 3 (երեք) տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
Շուկայի տիրապետում. Առկա է բավարար գիտելիք ոլորտի վերաբերյալ, կարող է մշակել և առաջարկել մրցունակ պայմաններ հաճախորդներին ավելի լավ պայմաններով ներգրավելու և զարգացնելու համար
Հարաբերությունների կառավարում և հաղորդակցում ․ Ունակ է շփվել տարբեր սեգմենտի հաճախորդների հետ, ունի հաղորդակցման գերազանց հմտություններ, կառուցում և կառավարում է ներքին և արտաքին հարաբերություններ:
Բիզնեսի իմացություն․ Պատկերացնում է ֆինանսական շուկան, կարող է վերլուծել հաճախորդի ֆինանսական դրությունը, ժամանակին և պատշաճ կերպով բացահայտել և կառավարել հնարավոր ռիսկերը , որոնք ուղղված են բանկի պոտենցիալ կորուստներին
Բիզնես էթիկա․ Ազնվություն և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ հաճախորդների կոնֆիդենցիալ անձնական և ֆինանսական տվյալների կառավարման գործում
Տեխնիկական գիտելիքներ․ MS Word, Excel, «AS-Bank 4.0 Գործառնական օր» համակարգչային ծրագրերի իմացություն
Լեզուների իմացություն ․ Հայերեն, ռուսերեն անգլերենի լեզուների գերազանց իմացություն