Head of Public Relations (PR)

Ameriabank CJSCYerevanstaffamobjavljeno 18. 09. 2026
Lead

Ամերիաբանկը փնտրում է PR բաժնի ղեկավար, ով կհամակարգի հանրային կապերի և հաղորդակցության ուղղությունը, կմշակի և կիրականացնի PR ռազմավարությունը, կհամակարգի թիմի աշխատանքը և կնպաստի Բանկի դրական իմիջի ու բրենդի շարունակական զարգացմանը։ Մենք փնտրում ենք նախաձեռնող, նորարար և ստեղծագործ առաջնորդի, ով տիրապետում է PR-ի ժամանակակից գործիքներին, հետևում է սոցիալական մեդիայի և հաղորդակցության զարգացող միտումներին և արագ կողմնորոշվում է դինամիկ միջավայրում։

Մշակել և իրականացնել Բանկի PR և հաղորդակցության ռազմավարությունը՝ Բանկի բիզնես ռազմավարությանը, նպատակներին և բրենդի դիրքավորմանը համապատասխան։

Սահմանել PR և հաղորդակցության երկարաժամկետ ուղղությունները, առաջնահերթությունները, տարեկան ծրագրերը և հիմնական հաղորդագրությունները։

Հետևել PR-ի, մեդիայի և սոցիալական ցանցերի զարգացումներին ու միտումներին, նախաձեռնել նորարարական հաղորդակցման լուծումներ և մոտեցումներ։

Ղեկավարել և զարգացնել PR բաժնի թիմը՝ սահմանելով նպատակներ և KPI-ներ, բաշխելով առաջադրանքները, գնահատելով արդյունքները և աջակցելով աշխատակիցների մասնագիտական աճին։

Կազմակերպել և վերահսկել PR արշավների և միջոցառումների ամբողջական գործընթացը՝  ներառյալ մամուլի ասուլիսները, քննարկումները, հանրային իրազեկման միջոցառումները և այլ նախաձեռնություններ։

Ապահովել PR և հանրային իրազեկման նյութերի պատրաստումը՝ մամուլի հաղորդագրություններ, հայտարարություններ, հարցազրույցներ, ինֆոգրաֆիկներ, տեսանյութեր, ռեպորտաժներ և այլ բովանդակություն։

Համակարգել PR նյութերի և նախաձեռնությունների արդյունավետ տարածումը ԶԼՄ-ներում, սոցիալական ցանցերում, Բանկի կայքում և այլ հաղորդակցման հարթակներում։

Կառուցել և զարգացնել արդյունավետ հարաբերություններ լրատվամիջոցների, գործընկերների և այլ արտաքին շահակիցների հետ։

Մոնիթորինգի ենթարկել ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում Բանկի վերաբերյալ հրապարակումներն ու հանրային արձագանքը, վերլուծել արդյունքները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ։

Գնահատել PR գործունեության և արշավների արդյունավետությունը՝ սահմանված KPI-ների և այլ չափելի ցուցանիշների հիման վրա, և ներկայացնել հաշվետվություններ ու ռազմավարական առաջարկություններ ղեկավարությանը։

Նախաձեռնել և իրականացնել Բանկի ներքին PR և հաղորդակցության նախաձեռնություններ՝ նպաստելով աշխատակիցների ներգրավվածությանն ու միասնական կորպորատիվ մշակույթին։

Կատարել Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ և ղեկավարության հանձնարարականներ։

Բարձրագույն կրթություն։

Առնվազն 7-10 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 3 տարին՝ ղեկավար պաշտոնում։

PR միջոցառումների և արշավների կազմակերպման ու համակարգման, PR նյութերի մշակման և ԶԼՄ-ների հետ համագործակցության փորձ։

PR և հաղորդակցության ռազմավարությունների մշակման  փորձը 

Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։

Տնտեսագիտական, մասնավորապես՝ բանկային ոլորտի գիտելիքները կդիտվեն որպես առավելություն։

Զարգացած կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ։

Մեծ թիմում արդյունավետ աշխատելու և թիմային աշխատանքը համակարգելու կարողություն։

Նախաձեռնողականություն, պատասխանատվության բարձր զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք։

Պրոֆեսիոնալ էթիկա և գործնական հաղորդակցության բարձր մշակույթ։