GA23 Launch!

Ameriabank CJSCYerevanstaffamobjavljeno 02. 11. 2026

Ամերիա Սերունդը մեկնարկումէ23-րդանգամ։

Ունես շա՜տ ձգտումներ ու երազանքնե՞ր։

Ուրեմն հիմա բացահայտիր այն, ինչն իսկապես պետք է քեզ:

Ամերիա սերունդ ծրագրում ձգտումն ու երազանքը հանդիպում են նորարարությանն ու լավագույն փորձին։

Ամերիայի պատմության մեջ ավելի քան 1400 շրջանավարտ գրանցել է բազում հաջողություններ իր կարիերայում։

Հերթը քոնն է։

Ի՞նչ կտա այն քեզ․

  • Եռամսյա վճարվող ուսուցում

Տեսական, պրակտիկ գիտելիք և առկա ուսուցում ֆինանսաբանկային համակարգի, սպասարկման ոլորտի վերաբերյալ

  • Ֆինանսական անկախություն

Ուսուցման փուլի ընթացքում կստանաս ամսական 150,000 ՀՀդրամ աշխատավարձ՝ներառյալ եկամտային հարկը, իսկ աշխատանքի անցնելիս՝ ամսական 248,000 ՀՀ դրամմիջին համախառն աշխատավարձ։

  • Աշխատանքի առաջարկ առանց փորձի

Եռամսյա ուսուցումը հաջողելու դեպքում կմիանաս Ամերիայի սպասարկման թիմին՝ էլ ավելի ուժեղացնելու այն։

Եռամսյա ուսուցման գրաֆիկն է․

  • 09:00-18:00 (շաբաթ և կիրակի՝ հանգստյան)

Ամերիա Սերունդ 23-ը քեզ համար է, եթե ԴՈՒ՝

  • Նորավարտ ես,
  • Ուսանող*ես ավարտական կուրսում, ով ունի ճկուն գրաֆիկ,**
  • 18-30 տարեկան ես,
  • Գերազանց տիրապետում ես հայերենին և որևէ օտար լեզվի (անգլերեն կամ ռուսերեն),
  • Ունես սովորելու և նորը բացահայտելու ձգտում,
  • Սիրում ես բիզնես միջավայրը և հաճախորդների հետ աշխատանքը,
  • Ոգեշնչվում ես փոքր և մեծ հաջողություններով,
  • Սիրում ես բացահայտել նոր գույներ և բերել քո գույնը։

Ամերիացի դառնալու հերթը քոնն է:*

Շտապիր լրացնել հայտը մինչև նոյեմբերի 20-ը:

Ուսուցումը մեկնարկելու է փետրվարի 1-ին: Տեսական դասընթացներն անցկացվելու են Կամար բիզնես կենտրոնում, իսկ ծրագրի պրակտիկ փուլը՝ երևանյան մասնաճյուղերում և կոնտակտ կենտրոնում։