Սրահի ադմինիստրատոր, ք. Երևան
Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող Սրահի ադմինիստրատորի քաղաք Երևանում: Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Հաճախորդների պահանջմունքների բացահայտում,
Հաճախորդներին խորհրդատվության տրամադրում Բանկի կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ,
Բանկի պրոդուկտների ակտիվ վաճառքի և կրոս-վաճառքի իրականացում,
Հաճախորդների հերթերի կարգավորում մասնաճյուղերում,
Հաճախորդների հնարավոր բողոք/դիմումների ընդունում և գրանցում,
Հաճախորդի՝ պրոդուկտի գծով փաստաթղթերի փաթեթի ձևավորում,
Հաճախորդների սպասարկում՝ Բանկի կողմից որդեգրված չափանիշներին և կարգերին համապատասխան,
Այլ անհրաժեշտ գործառույթների իրականացում:
Բարձրագույն կրթություն,
Բանկային գործի իմացություն,
Հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,
Զարգացած համակարգչային հմտություններ,
Հայերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր), անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի է,
Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,
Շփման զարգացած հմտություններ,
Բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում,
Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
Լարված աշխատանք կատարելու ունակություն,
Թիմում աշխատելու ունակություն:
Համալրելով ընկերության Թիմը՝ հնարավորություն կունենաք օգտվել նաև հետևյալ #արտոնությունների փաթեթից՝
Բժշկական ապահովագրություն,
Կորպորատիվ միջոցառումներ,
Սպորտային փաթեթ,
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ,
Պարգևատրման համակարգ,
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
Ընկերության կատարողականության վրա հիմնված բոնուսներ: