Հաճախորդների սպասարկման մասնագետ, ք. Երևան

VTB Bank (Armenia)Yerevanstaffamzverejnené 12. 08. 2026

Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող Հաճախորդների սպասարկման մասնագետի քաղաք Երևանում: Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Բանկի կողմից առաջարկվող բանկային պրոդուկտների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,

Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների հաշիվների բացում, վճարային քարտերի տրամադրման և փակման հայտերի ընդունում, հաճախորդի կողմից պատվիրված քարտերի տրամադրում,

Հաճախորդների կողմից հայցած բանկային պրոդուկտների համապատասխան հայտերի լրացում, վարկային հայտերի ընդունում,

Առկա և պոտենցիալ հաճախորդների հետ մասնաճյուղի ներսում և մասնաճյուղից դուրս հանդիպումների կազմակերպում և մասնակցություն,

Խաչաձև վաճառքի իրականացում,

Արագ դրամական փոխանցումների համակարգերով ստացված գումարների վճարում և փոխանցում, ներբանկային, միջբանկային փոխանցումների իրականացում,

Հաճախորդների կողմից վճարման հանձնարարականների ընդունում և կատարում,

Հաճախորդների բանկային, քարտային, այլ հաշիվներով կանխիկ և անկանխիկ մուտքերի և ելքերի ձևակերպում:

Բարձրագույն կրթություն,

Բանկային աշխատանքաին փորձը ցանկալի է,

Բանկային գործի իմացություն,

Հայերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր), ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է,

Զարգացած համակարգչային հմտություններ,

Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,

Հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,

Թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ,

Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,

Լարված աշխատանք կատարելու ունակություն:

Համալրելով ընկերության Թիմը՝ հնարավորություն կունենաք օգտվել նաև հետևյալ   #արտոնությունների   փաթեթից`

Բժշկական ապահովագրություն,

Կորպորատիվ միջոցառումներ,

Սպորտային փաթեթ,

Արտոնյալ ֆինանսական ծառայություններ,

Պարգևատրման համակարգ,

Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,

Ընկերության կատարողականության վրա հիմնված բոնուսներ: