Restaurant-Café Manager
The Dream Restobar-ը փնտրում է փորձառու մենեջերի
Եթե սիրում եք հյուրընկալության ոլորտը, կարողանում եք կազմակերպել թիմի աշխատանքն ու հյուրերի համար ստեղծել ջերմ և հաճելի միջավայր, միացե՛ք մեզ։
Մեր ակնկալիքներն են՝
- Ռեստորանային ոլորտում աշխատանքի և թիմի կառավարման փորձ։
- Կազմակերպչական ու կառավարման հմտություններ, արագ կողմնորոշվելու և խնդիրներին լուծում տալու կարողություն։
- Ճկուն մտածելակերպ, պատասխանատվություն և ուշադրություն մանրուքներին։
- Կիրթ խոսք, անկաշկանդ շփում և բարեհամբույր վերաբերմունք։
- Անգլերենի և ռուսերենի իմացություն՝ հյուրերի հետ ազատ հաղորդակցվելու համար։
- Խնամված և ներկայանալի արտաքին։
- Մաքրասիրություն և հետևողականություն՝ սրահի մաքրության ու կարգուկանոնի պահպանման հարցում։
Աշխատանքային փորձը ՊԱՐՏԱԴԻՐ։
- Ռեստորան-սրճարանի ամենօրյա աշխատանքի կազմակերպումն ու վերահսկումը։
- Անձնակազմի աշխատանքի համակարգումը և սպասարկման բարձր որակի ապահովումը։
- Հյուրերի դիմավորումը, նրանց ցանկություններին ու առաջարկներին ուշադիր արձագանքումը։
- Սպասարկման ընթացքում առաջացած խնդիրների արագ և բարեկիրթ լուծումը։
- Ռեստորանային ոլորտում աշխատանքային փորձ, ցանկալի է՝ ղեկավար պաշտոնում։
- Թիմի կառավարման, աշխատանքների կազմակերպման և վերահսկման հմտություններ։
- Անգլերենի և ռուսերենի իմացություն՝ ազատ հաղորդակցվելու մակարդակով։
- Կիրթ խոսք, հաղորդակցման զարգացած հմտություններ և անկաշկանդ շփվելու կարողություն։
- Բարեհամբույր վերաբերմունք, հյուրերի կարիքների նկատմամբ ուշադրություն և սպասարկման մշակույթի իմացություն։
- Ճկուն մտածելակերպ, արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն։
- Խնդրահարույց ու կոնֆլիկտային իրավիճակները բարեկիրթ և արդյունավետ կարգավորելու հմտություն։
- Պատասխանատվություն, ճշտապահություն և ուշադրություն մանրուքներին։
- Մաքրասիրություն և կարգուկանոնի նկատմամբ հետևողականություն։
- Խնամված և ներկայանալի արտաքին։
- Թիմում աշխատելու, աշխատակիցներին մոտիվացնելու և մասնագիտական աճի ձգտում։