Պարտքերի հավաքագրման մասնագետ
Team Telecom Armenia ընկերությունը փնտրում է Պարտքերի հավաքագրման մասնագետ, ով պատասխանատու կլինի հաճախորդների հետ մշտական կապի արդյունքում ապահովել համապատասխան գործընթացի կազմակերպումը։
Իրականացնել դեբիտորական պարտքերի գանձման/հավաքագրման աշխատանքներ ակտիվ և արգելափակված հաճախորդներից` համաձայն դեբիտորական պարտքերի հավաքագրման ընթացակարգերի, իրականացնել պարտքերի մասին նախազգուշացնող զանգեր,
Մշակել և պատասխանել ստացված հայտերը ժամանակին և լիարժեք,
Մասնակցել հաճախորդների հասցեների ճշտման և հաճախորդների կոնտակտային ինֆորմացիայի ձեռք բերման աշխատանքներին,
Ընդունել հաճախորդների զանգերը և նրանց տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն,
Իրականացնել պարտք ունեցող հաճախորդների համարների անջատում և երկկողմանի արգելափակում,
Պահպանել բարյացակամ մթնոլորտ Ընկերությունում, օգնել ընկերության մյուս աշխատակիցներին հաճախորդների խնդիրների լուծման հարցում,
Հաճախորդներին զանգելու և mass SMS ուղարկելու գործընթացի կազմակերպում` դեբիտորական պարտքերի գանձումների աշխատանքների շրջանակներում,
Իրականացնել հաճախորդների պահպանման աշխատանքներ,
Կատարել այլ առաջադրանքներ տրված անմիջական ղեկավարի և Ընկերության ղեկավարության կողմից ։
Բարձրագույն կրթություն,
Հաշվետվություններ պատրաստելու և պաշտոնական նամակագրություն վարելու հմտություններ ,
Բիլինգային ծրագրերի իմացություն,
Վերլուծական մտածողություն, ճկունություն և ուշադրության ցուցաբերում,
Թիմային աշխատանքի և լավ հարաբերությունների պահպանման հմտություններ,
Բանակցություններ վարելու ունակություններ,
Նախաձեռնողականություն, նորարարություն, պատրաստակամություն փոփոխություններին,
Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ողջունելի է,
Microsoft Office փաթեթի գերազանց իմացություն, մասնավորապես Excel,
Առնվազն 1 տարվա փորձ համապատասխան ոլորտում:
Արտոնություններ՝
Առողջության ապահովագրություն;
Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն - day-off (արձակուրդային օրերից զատ);
Ծառայողական բջջային կապ (ամսական սահմանաչափով);
Գրավիչ զեղչեր տարբեր կազմակերպություններից և սպորտային ակումբներից:
Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) hrm@telecomarmenia.am էլեկտրոնային հասցեին հայերեն կամ անգլերեն լեզուներով: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել Պարտքերի հավաքագրման մասնագետ։
Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.telecomarmenia.am