Տեխնիկական սպասարկման մասնագետ

FASTCHARGE LLCYerevanstaffamzverejnené 06. 10. 2026

Գործընկեր կազմակերպության համար փնտրում ենք Տերմինալների տեխնիկական սպասարկման մասնագետների՝ Երևան քաղաքում կամ Գեղարքունիքի մարզում տեղակայված տերմինալների անխափան աշխատանքն ապահովելու համար։

Փնտրում ենք պատասխանատու, տեխնիկական մտածելակերպով և խնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությամբ մասնագետների, ովքեր պատրաստ են աշխատել դինամիկ միջավայրում և զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները։

Իրականացնել պայմանական գոտում և տարածքային շրջաններում տեղակայված տերմինալների տեխնիկական սպասարկման աշխատանքներ, այդ թվում՝ տերմինալների զննություն, տեխնիկական մասերի աշխատանքի ստուգում, անսարք մասերի փոխարինում, վերանորոգում,

Ապահովել ընկերությունում առկա սարքավորումների և տերմինալների անխափան աշխատանքը,

Որևէ տեխնիկական խնդրի դեպքում զբաղվել խնդրով, հասկանալ առաջացման պատճառը և տալ լուծում ,

Կատարել տերմինալների պահեստամասերի ընդունում և հանձնումը պահեստային տնտեսության ղեկավարի հետ,

Առաջնային հմտություններ՝

Տեխնիկական սարքավորումների հետ աշխատելու փորձ՝ առնվազն 1 տարի

Համակարգչի և հարակից սարքավորումների տեղադրման և կարգավորման հմտություններ

Թեկնածուի համար, որպես առավելություն կդիտարկվեն նաև հետևյալ պայմանների բավարարումը՝

Բարձրագույն տեխնիկական կրթություն

Windows, Linux օպերացիոն համակարգերի իմացություն

Համակարգչային սարքավորումների վերաբերյալ գիտելիքներ

Աշխատանքային փորձ վճարային տերմինալների տեխնիկական սպասարկման բնագավառու

Պարտադիր պահանջներ

Սեփական ավտոմեքենայի առկայություն,

Վարորդական իրավունքի առկայություն

Ինչ ենք մենք առաջարկում

Շուկայում մրցունակ աշխատավարձ և բոնուսներ,

Մասնավոր առողջապահական ապահովագրության փաթեթ աշխատակցի և նրա կնոջ/ամուսնու համար,

Վճարովի ազատ օրեր/ Day-offs (տարեկան սահմանափակ քանակով),

Անվճար ներքին մարզասրահ և յոգայի գոտի,

Սպորտային ակումբների, լողավազանների և ֆիթնես կենտրոնների աբոնեմենտների հատուկ զեղչեր

Գործընկեր կազմակերպություններից զեղչեր և հատուկ առաջարկներ,

Անվճար ավտոկայանատեղի աշխատակիցների համար,

Պարբերական թիմբիլդինգներ, կորպորատիվ միջոցառումներ։