Վաճառքի մասնագետ
Fast Energy արևային համակարգեր տեղադրող առաջատար ընկերությունը փնտրում է ակտիվ և նպատակասլաց երիտասարդների, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր փորձ և զարգանալ վաճառքի ոլորտում։
- Նոր հաճախորդների որոնում և ներգրավում
- Գործող հաճախորդների բազայի վարում և զարգացում
- Բանակցությունների իրականացում և պայմանագրերի կնքում
- Վաճառքների պլանների և KPI-ների կատարում
- CRM համակարգերի կիրառում
- Գործող գործընկերների հետ հարաբերությունների կառավարում և զարգացում
- Վաճառքի ամբողջ գործընթացի վարում՝ բանակցություններից մինչև գործարքի իրականացում
- Առնվազն 2 տարվա փորձ վաճառքի կամ հարակից ոլորտներում;
- Բանակցային գերազանց հմտություններ;
- Հաղորդակցվելու և համագործակցելու ունակություններ;
- Վերլուծական մտածողություն և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն;
*Վարորդական իրավունքի և մեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն։