Clinic Operations & Project Manager
«Էսթեթայմ» կլինիկան փնտրում է մոտիվացված, կազմակերպված և պատասխանատու մասնագետի, ով կստանձնի կլինիկայի ամենօրյա օպերացիոն գործընթացների, թիմերի համակարգման և զարգացման նախագծերի կառավարման պատասխանատվությունը։
Կլինիկայի օպերացիոն կառավարում
Կազմակերպել ընդունարանի և ադմինիստրատիվ գործընթացների սահուն աշխատանքը
Համակարգել հեռախոսազանգերը, առցանց հաղորդագրությունները, գրանցումները և բուժառուների հոսքը
Ապահովել լոկալ և արտեկրից եկած բուժառուների հետադարձ կապը, հետզանգերը և հետայցերի կազմակերպումը
Վարել և թարմացնել բուժառուների տվյալների բազան և CRM համակարգը
Վերահսկել ընթացիկ կազմակերպչական և օպերացիոն գործընթացները
Կոորդինացնել կլինիկայի բաժինների և ղեկավարության միջև հաղորդակցությունը
Նախագծերի և գործընթացների կառավարում
Կառավարել կլինիկայի կայքի, SEO-ի և CRM-ի զարգացման նախագծերը
Համակարգել SMM և մարքեթինգային թիմերի աշխատանքը
Բաշխել առաջադրանքները և վերահսկել դրանց կատարումը
Կազմակերպել թիմային հանդիպումներ և հետևել որոշումների իրականացմանը
Վերահսկել նախագծերի ժամկետները, KPI-ները և արդյունքները
Պատրաստել պարբերական հաշվետվություններ ղեկավարության համար
Համագործակցել արտաքին գործընկերների հետ
Մասնակցել SOP-ների, ներքին կանոնակարգերի և նոր աշխատանքային գործընթացների մշակման ու ներդրման աշխատանքներին
Համակարգել կլինիկայի զարգացման և ընդլայնման նախագծերը
Բարձրագույն կրթություն՝ կառավարման, բիզնեսի կառավարման, մարքեթինգի, ֆինանսների կամ հարակից ոլորտներում
Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի լավ իմացություն
Կազմակերպչական և հաղորդակցման բարձր հմտություններ
Պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն
Google Workspace-ի և ժամանակակից թվային գործիքների լավ իմացություն
Աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթական 6 աշխատանքային օր, 08:30-17:00
Մրցունակ վարձատրություն՝ ըստ փորձի և հմտությունների
Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություն
Ներգրավվածություն կլինիկայի ռազմավարական զարգացման նախագծերում