Կառավարչի տեղակալ, ք. Երևան
Կոնվերս Բանկը փնտրում է Կառավարչի տեղակալ, ով կաջակցի մասնաճյուղի արդյունավետ գործունեությանն ու բարձր գործառնական ցուցանիշների ապահովմանը։ Պաշտոնը ենթադրում է նաև կառավարչի բացակայության ընթացքում մասնաճյուղի գործունեության լիարժեք կազմակերպում և արդյունավետ կառավարում՝ միաժամանակ ապահովելով հաճախորդների սպասարկման բարձր որակն ու սահմանված ստանդարտների պահպանումը։
Ապահովել մասնաճյուղի բնականոն աշխատանքը, հաճախորդների բարձրորակ սպասարկումը,
Բանկի տնօրենի կողմից տրված Բանկի անունից գործելու լիազորագրի շրջանակներում իրականացնելու ֆինանսական և այլ փաստաթղթերի ստորագրում և կնքում,
Հետևել իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցների աշխատանքին պարտականությունների պատշաճ կատարմանը,
Կատարել մասնաճյուղի աշխատակիցների գործունեության գնահատման աշխատանքներ և քննարկել դրանք վերջիններիս հետ,
Ակտիվորեն մասնակցել պլանների կատարողականին և շահույթի ձևավորմանը,
Ապահովել Ղեկավար կազմի կողմից ստացված հանձնարարությունների կատարումը,
Մասնակցել մասնաճյուղի աշխատակիցների ընդմիջումների, արձակուրդների և ոչ աշխատանքային օրերի հերթափոխության կազմակերպմանը,
Ներկայացնել առաջարակություններ հաճախորդների ներգրավման և դրա հետ կապված սակագնային քաղաքականության վերանայման և սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ,
Վարել ակտիվ քաղաքականություն հաճախորդների ներգրավման համար,
Ակտիվ մասնակցություն ունենալ մասնաճյուղի պլանային առաջադրանքների կատարմանը և ապահովել թիրախային շեմերը, վաճառքների ծավալները
Աշխատանքի ընթացքում առաջնորդվել, Բանկի ներքին նորմատիվային ակտերով, Հայաստանի Հանրապետության գործող օրենքներով և այլ իրավական ակտերով,
Արագ արձագանքել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին,
Իրականացնել վերոնշյալ գործառույթների հետ, որևէ կերպ կապված այլ գործառույթներ,
Մասնաճյուղում որակյալ ծառայությունների մատուցման ապահովում,
Արտաքին գործընկերների հետ համագործակցություն,
Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում։
Բարձրագույն կրթություն,
Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային/վարկային ոլորտում,
Վերլուծելու և առողջ դատելու ունակություն,
Թիմում աշխատելու և ղեկավարելու ունակություն,
Բանակցելու և համագործակցելու ունակություններ,
Վաճառքի հմտությունների առկայություն՝ մանրածախ բիզնեսի շուկայում պահանջարկի բացահայտում,
Կոնֆլիկտների կառավարման ունակություն: