Բժշկական սարքավորումների սպասարկման մասնագետ
Վարդանանց ՆԲԿ-ն աշխատանքի է հրավիրում Բժշկական սարքավորումների սպասարկման մասնագետի։
Բժշկական սարքավորումների տեխնիկական վիճակի պարբերական ստուգում և մոնիթորինգ։
Սարքավորումների կանխարգելիչ և պլանային տեխնիկական սպասարկում։
Առաջացած անսարքությունների հայտնաբերում, պատճառների վերլուծություն և վերացում։
Բժշկական սարքավորումների տեղադրման, գործարկման և ընդունման աշխատանքներին մասնակցություն։
Սարքերի արտադրողների տեխնիկական ձեռնարկների և սպասարկման պահանջների պահպանում։
Բժշկական անձնակազմին սարքերի անվտանգ և ճիշտ շահագործման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում։
Պահեստամասերի և անհրաժեշտ տեխնիկական նյութերի պահանջարկի ներկայացում։
Արտաքին սպասարկող կազմակերպությունների և սարքավորումների մատակարարների հետ համագործակցություն։
Բարձրագույն կրթություն՝ կենսաբժշկական ճարտարագիտության, էլեկտրոնիկայի, էլեկտրատեխնիկայի, բժշկական տեխնիկայի կամ հարակից ոլորտում։
Էլեկտրական և էլեկտրոնային սխեմաների իմացություն։
Համակարգչային ծրագրերի և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու հմտություն (Excel, Word, Outlook) :
Հայերենի գերազանց իմացություն։
Ռուսերենի և անգլերենի տեխնիկական մակարդակի իմացություն։
Խնդիրներն արագ գնահատելու և հիմնավորված տեխնիկական որոշումներ ընդունելու կարողություն։
Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման հմտություն։
CV-ն հարկավոր է ուղարկել hr@vardanants.am էլ․ հասցեին։