Շուկայի զարգացման պատասխանատու (Վայոց ձորի և Սյունիքի մարզերում)

"Penotex" LLCYerevanstaffampublicat 03.11.2026

«Պենոտեքս» ընկերությունը փնտրում է նախաձեռնող և արդյունքին միտված Շուկայի զարգացման պատասխանատու (Վայոց ձորի և Սյունիքի մարզերում)։

  • Կանոնավոր կերպով այցելել վաճառակետեր և ստուգել ապրանքների առկայությունը, դասավորվածությունը, տեսանելիությունն ու ապրանքային տեսքը,
  • Նպաստել վաճառքի ցուցանիշների աճին,
  • Իրականացնել ընկերության ապրանքատեսականու առաջխաղացում՝ առկա և նոր հաճախորդների շրջանակում, ինչպես նաև ներգրավել նոր հաճախորդներ,
  • Ապահովել ապրանքատեսականու պատշաճ ներկայացումը վաճառակետերում,
  • Կազմակերպել ապրանքատեսականու վաճառքի ամբողջական գործընթացը վաճառակետերում,
  • Ընդունել և մշակել պատվերներ վաճառքի կետերից,
  • Վերահսկել պատվերների կատարման ամբողջ գործընթացը և ապահովել հաճախորդների գոհունակությունը,
  • Իրականացնել շուկայի պարբերական ուսումնասիրություն և վերլուծություն,
  • Կատարել վաճառքների ամսական վերլուծություն և կազմել համապատասխան հաշվետվություններ,
  • Կատարել աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ։
  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի՝ տնտեսագիտության, մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման ոլորտում),
  • Վաճառքի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ (շինարարական ոլորտում և տվյալ մարզում աշխատանքային փորձառությունը պարտադիր է),
  • Վարորդական իրավունք (B կարգ) և անձնական ավտոմեքենայի առկայություն,
  • Վաճառքի տեխնիկաների և հաճախորդների հետ աշխատանքի սկզբունքների լավ իմացություն,
  • Զարգացած հաղորդակցման, ներկայացման և բանակցման հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն և տվյալների հետ աշխատելու կարողություն,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման և առաջադրանքների առաջնահերթության սահմանման կարողություն,
  • Թիմային համագործակցության բարձր մակարդակ և պատասխանատվության զգացում։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ, 09։00-18։00
  • Գրասենյակի հասցե՝ ք․ Երևան, Նոր Նորք Թևոսյան 115/14
  • Տարածք՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Մենք տրամադրում ենք՝

  • Ֆիքսված աշխատավարձ + ճկուն բոնուսային համակարգ,
  • Վառելիքի ծախսի փոխհատուցում,
  • Մասնագիտական և կարիերայի զարգացման հնարավորություններ,
  • Կորպորատիվ զեղչեր ընկերության արտադրանքի գնման դեպքում,
  • PULS սպորտային համակարգի անդամակցություն։

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ լրացնելով համապատասխան դաշտերը հարթակում կամ զանգահարել՝ +37499662005 հեռախոսահամարին։

Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր ԹԻՄՈՒՄ: