Warehouse Assistant

Lydian Armenia CJSCVaykstaffampublicat 19.10.2026

Your tasks

Պահեստի օգնականը պատասխանատու է Ամուլսարի պահեստում նյութերի և պահեստամասերի անվտանգ ու ճշգրիտ ընդունման, պահպանման, տեղափոխման, հավաքագրման, տրամադրման և վերադարձի գործընթացների իրականացման համար։

Պահեստի օգնականն իրականացնում է պահեստի ամենօրյա աշխատանքները և պաշարների շարժի հաշվառման գործառնությունները՝ ապահովելով նյութերի ճիշտ նույնականացումը, պահպանումն ու հետագծելիությունը, ինչպես նաև դրանց ֆիզիկական տեղաշարժերի ճշգրիտ գրանցումը NetSuite համակարգում։

Պաշտոնը նաև ներառում է աջակցություն պաշարների հաշվառման ճշգրտության ապահովմանը, նյութերի պատշաճ պահպանմանը, անվտանգ բեռնման և բեռնաթափման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև պահեստի մաքրության և կարգուկանոնի պահպանմանը։

  • Իրականացնել մուտքագրվող նյութերի և պահեստամասերի ընդունումը, բեռնաթափումը, ստուգումը, նույնականացումը և պահեստավորումը։
  • Իրականացնել նյութերի և պահեստամասերի հավաքագրումը, տրամադրումը, վերադարձի ընդունումը, նախապատրաստումն ու նախնական կոմպլեկտավորումը՝ տեխնիկական սպասարկման, արտադրական գործընթացների պլանային դադարների և ընթացիկ գործառնական կարիքների համար։
  • Ժամանակին և ճշգրիտ գրանցել պաշարների շարժին վերաբերող գործառնությունները NetSuite համակարգում և կիրառել շտրիխկոդերի ու սկանավորման համակարգերը՝ դրանց առկայության դեպքում։
  • Ապահովել սերիական համարներով և առանց սերիական համարների հաշվառվող, պարբերաբար փոխարինվող և վերանորոգման ենթակա պահեստամասերի ճիշտ նույնականացումն ու հետագծելիությունը։
  • Մասնակցել պարբերական գույքագրումներին, պաշարների փաստացի առկայության ստուգումներին և վթարային վերանորոգման համար նախատեսված պահեստի պաշարների համալրմանը։
  • Պահպանել նյութերի պիտանելիության ժամկետների, պատշաճ պահպանման և պահեստավորման պայմաններին ներկայացվող պահանջները։
  • Անվտանգ շահագործել բեռնատարիչները (պատառաքաղային բեռնիչները) և նյութերի տեղափոխման համար նախատեսված այլ թույլատրված սարքավորումները՝ համապատասխան ուսուցման և որակավորման առկայության դեպքում։
  • Ապահովել պահեստի մաքրությունը, կարգուկանոնը և նյութերի անվտանգ պահեստավորման պահանջների պահպանումը՝ տեղեկացնելով պաշարների, նյութերի կամ աշխատանքի անվտանգության հետ կապված հայտնաբերված խնդիրների մասին։
  • Մասնակցել պահեստային գործառնությունների, պաշարների կառավարման, NetSuite համակարգի, բեռնման և տեղափոխման սարքավորումների շահագործման ու աշխատանքի անվտանգության վերաբերյալ ուսուցումներին՝ շարունակաբար զարգացնելով մասնագիտական հմտություններն ու կարողությունները։

Requirements

  • Միջնակարգ կամ համարժեք կրթություն։ Պահեստային տնտեսության, լոգիստիկայի կամ պահեստային գործառնությունների ոլորտում մասնագիտական կրթությունը ցանկալի է, սակայն պարտադիր չէ։
  • Պահեստային տնտեսության, լոգիստիկայի, նյութերի տեղափոխման կամ արդյունաբերական միջավայրում աշխատանքային փորձը ցանկալի է։ Հանքարդյունաբերության կամ ծանր արդյունաբերության ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն, սակայն պարտադիր չէ։
  • Նյութերի ընդունման, պահեստավորման, տրամադրման և պաշարների վերահսկման հիմնական սկզբունքների իմացություն։
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ, նյութերը ճշգրիտ նույնականացնելու, հաշվառելու, քանակները ստուգելու և պատշաճ կերպով տեղափոխելու կարողություն։
  • Համակարգչային տարրական գիտելիքներ և NetSuite համակարգի, ինչպես նաև շտրիխկոդերի ու սկանավորման համակարգերի հետ աշխատելու հմտություններ ձեռք բերելու պատրաստակամություն։
  • Բեռնատարիչների և նյութերի տեղափոխման այլ սարքավորումների շահագործման հմտությունները կամ համապատասխան որակավորումը ցանկալի են։ Դրանց բացակայության դեպքում՝ անհրաժեշտ ուսուցումն անցնելու և համապատասխան հավաստագրում ստանալու կարողություն։
  • Սահմանված ընթացակարգերը, պաշարների վերահսկման պահանջները և աշխատանքի անվտանգության կանոնները հետևողականորեն պահպանելու կարողություն։
  • Հաղորդակցման և թիմային աշխատանքի արդյունավետ հմտություններ։
  • Կազմակերպված ուսուցումների և աշխատավայրում գործնական ուղղորդման միջոցով նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու պատրաստակամություն և կարողություն։

How to apply

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք դիմել staff.am հարթակով կամ ուղարկել CV-ն HR@lydianarmenia.com էլեկտրոնային հասցեին՝ նամակիթեմայիդաշտումնշելովպաշտոնիանվանումը։*

Persoană de contact

Menționată de angajator în anunț — pentru întrebări și candidatura ta.