Հաճախորդների մենեջեր , "Էրեբունի" մ/ճ

IDBank CJSCYerevanstaffampublicat 29.09.2026

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն «Էրեբունի» մասնաճյուղում Հաճախորդների մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։

Հաճախորդների սպասարկում, Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության տրամադրում,

Հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում,

Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վաճառքի/խաչաձև վաճառքի իրականացում,

Վարկերի տրամադրման, ավանդների ներգրավման, բանկային հաշիվների բացման և սպասարկման,  վճարային քարտերի, պահատուփային /անհատական պահատեղեր/, հեռակառավարման համակարգերի գծով գործառույթների իրականացում,

Պետական մարմինների սպասարկման գրասենյակների և ապահովագրական գործակալի գործառույթների իրականացում,

Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների, քաղվածքների, վճարային փաստաթղթերի, դրանց  կրկնօրինակների և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերի տրամադրում,

Անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարականների և/կամ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնությունների իրականացում։

Բարձրագույն տնտեսագիտական/ֆինանսական կրթություն, 

2-3 տարվա աշխատանքային փորձ վարկավորման ոլորտում,

ՀՀ բանկային օրենսդրության իմացություն, 

Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office), 

Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն, 

Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն, 

Վաճառքի հմտություններ,

Վերլուծական հմտություններ,

Թիմային աշխատանքի պատրաստակամություն, 

Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: