Մանրածախ վաճառքի մենեջեր
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում առկա է Մանրածախ վաճառքի մենեջերի թափուր հաստիք։
- Իրականացնել մանրածախ պրոդուկտների, ծառայությունների և վաճառքի գծով շուկայի և ներքին ազդակների ուսումնասիրություն և պրոդուկտների վաճառքների հետ կապված աշխատանքների կատարում,
- Համակարգել և աջակցել մանրածախ պրոդուկտների վաճառքների զարգացմանն ուղղված աշխատանքները մասնաճյուղային ցանցում
- Իրականացնել մասնաճյուղերի վաճառքի ցուցանիշների շարունակական վերլուծություն, բացահայտել զարգացման հնարավորությունները և ներկայացնել բարելավման առաջարկություններ
- Աջակցել մասնաճյուղերի ղեկավարներին և աշխատակիցներին վաճառքների կազմակերպման, հաճախորդների ներգրավման և վաճառքի նպատակների իրականացման գործընթացում
- Կատարել պլանների մշակման և ներդրման հետ կապված աշխատանքներ
- Կազմակերպել և իրականացնել վաճառքների և պրոդուկտների գծով սպասարկող անձնակազմի ուսուցում և սպասարկող անձնակազմի հմտությունների բարձրացման հետ կապված աշխատանքներ
- Իրականացնել շուկայի, մրցակիցների և հաճախորդների պահանջների մշտադիտարկում, ներկայացնել առաջարկություններ նոր նախաձեռնությունների և վաճառքների խթանման ծրագրերի վերաբերյալ
- Ստեղծել և զարգացնել համագործակցություններ նոր գործընկերների, կազմակերպությունների և բիզնես հաճախորդների հետ
- Նախաձեռնել և իրականացնել վաճառքների խթանման միջոցառումներ և արշավներ
- Իրականացնել մասնաճյուղային ցանցի հետ սերտ համագործակցում, Հավաքագրել և վերլուծել պլանների թերակատարման պատճառները, մշակել և ներկայացնել ուղղիչ գործողությունների առաջարկություններ
- Համագործակցել Բանկի այլ ստորաբաժանումների հետ՝ վաճառքների արդյունավետության և հաճախորդների փորձի բարելավման նպատակով
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ, վերլուծություններ և առաջարկություններ
- Իրականացնել պարբերական այցեր մասնաճյուղեր, գնահատել վաճառքային գործընթացների արդյունավետությունը և ապահովել սահմանված ստանդարտների պահպանումը
- Ապահովել վաճառքների գծով սահմանված KPI-ների և բիզնես նպատակների իրականացումը
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքների, բիզնեսի զարգացման կամ մասնաճյուղային ցանցի հետ աշխատանքներում
- Ծրագրային վարկերի պահանջների, բանկային պրոդուկտների և մանրածախ վարկավորման գործընթացների իմացություն
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
- Հաշվետվություններ պատրաստելու հմտություններ
- Վաճառքների պլանավորման, վերլուծության և արդյունքների կառավարման հմտություններ
- Վերլուծական մտածողություն և տվյալների հետ աշխատելու կարողություն
- Համակարգչով աշխատելու հմտություն (word, excel ծրագրերի գերազանց տիրապետում)
- Վերլուծական մտածողություն և տվյալների հետ աշխատելու կարողություն
- Սեղմ ժամանակներում և լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
- Հաճախակի գործուղումների և մարզային այցելությունների պատրաստակամություն
- Բարձրագույն կրթություն (բիզնեսի կառավարման, շուկայագիտության կամ հարակից ոլորտներում)