Գլխավոր հաշվապահ

Art LunchYerevanstaffampublicat 28.10.2026

ը կազմակերպում և ղեկավարում է կազմակերպության հաշվապահական հաշվառման ամբողջ գործընթացը՝ ապահովելով ֆինանսական գործառնությունների ճշգրիտ, ամբողջական և ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացումը։ Նա պատասխանատու է հարկային պարտավորությունների պատշաճ կատարման և հաշվապահական ստորաբաժանման աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար։

  • Կազմակերպել և վերահսկել կազմակերպության հաշվապահական հաշվառումը։
  • Ապահովել հարկային հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ կազմումն ու ներկայացումը։
  • Վերահսկել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների ճիշտ հաշվարկն ու վճարումը։
  • Վերահսկել դրամական միջոցների, հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և այլ ակտիվների հաշվառումը։
  • Մասնակցել բյուջետավորման և ֆինանսական պլանավորման աշխատանքներին։
  • Ապահովել հաշվապահական փաստաթղթաշրջանառության պատշաճ վարումը և արխիվացումը։
  • Համագործակցել հարկային և վերահսկող պետական մարմինների հետ, ապահովել անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը։
  • Ղեկավարել հաշվապահական բաժնի աշխատակիցների աշխատանքը, բաշխել պարտականությունները և վերահսկել դրանց կատարումը։
  • Մասնակցել ներքին վերահսկողության համակարգի կատարելագործմանը և ֆինանսական ռիսկերի կառավարմանը։
  • Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում։
  • Գլխավոր հաշվապահի կամ համարժեք պաշտոնում առնվազն 3–5 տարվա աշխատանքային փորձ։
  • ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության գերազանց իմացություն։
  • Հաշվապահական ծրագրերի (օր.՝ AS-Accountant, 1C և այլն) և MS Office փաթեթի լավ իմացություն։
  • Վերլուծական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում և գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն։
  • Թիմ ղեկավարելու և արդյունավետ հաղորդակցվելու հմտություններ։