Head of Premium Banking Customer Service Division

Ameriabank CJSCYerevanstaffampublicat 23.10.2026
FinTechLead

Your tasks

Պրեմիում սպասարկման բաժնի ղեկավարն ապահովում է թիմի սպասարկման, վերահսկման և կառավարման գործընթացները, պատասխանատու է թիմի կատարողականի, ինչպես նաև հաճախորդների կատարած գործարքների պատշաճ ուսումնասիրության համար` ստուգելով դրանց համապատասխանությունն ներքին իրավական ակտերով, օրենսդրությամբ և այլ փաստաթղթերով սահմանվող պահանջներին։

  • Կազմակերպել և ղեկավարել բաժնի ընթացիկ աշխատանքները, վերստուգել/հաստատել աշխատակիցների գործերը և գործարքները
  • Ապահովել Պրեմիում/Փարթներ հաճախորդների պատշաճ սպասարկումը և առաջարկներ ներկայացնել մատուցվող ծառայությունների բարելավման վերաբերյալ
  • Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ` վարկային/ավանդային պորտֆելների, բաժնի ստանձնած ծրագրերի, դրանց ընթացքի, ծրագրային ցուցանիշներից շեղման, ինչպես նաև այլ հարցերի վերաբերյալ
  • Ընդունել և մասնաճյուղի կառավարչին ներկայացնել հաճախորդների ազդակները, առաջարկությունները և բողոքները բանկային ցանկացած ծառայության վերաբերյալ
  • Իրականացնել Աշխատակիցների ուսուցանում, գիտելիքների և փորձի փոխանակում, ուղղորդում և աջակցում
  • Իրականացնել կատարողականի գնահատում, կարծիքների փոխանակում, ֆունկցիոնալ առաջադրանքների հանձնարարում, բացթողումների բացահայտում, արդյունավետության բարձրացում, ժամանակացույցերի մշակում և թիմի անդամների դերերի հավասար կարևորում

Requirements

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում /ACCA, MBA դիտարկվում է որպես առավելություն/
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքայի փորձ ֆինանսաբանկային համակարգում
  • Ֆինանսական վերլուծություններ կատարելու գիտելիքներ և համապատասխան փորձ
  • Ղեկավարելու և առաջնորդելու ձիրք
  • Արագ կողմնորոշվելու, որոշումներ ընդունելու և խնդիրների լուծման հմտություն, ձիրք
  • Բանակցություններ վարելու գերազանց հմտություններ և ներկայացուցչական կարողություններ
  • Հաշվապահական և բանկային համակարգչային ծրագրերի լավ իմացություն
  • MS Office-ի լավ իմացություն, AS-Բանկ ծրագրի իմացությունը ցանկալի է
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն