Специалист по сбору информации (пешие обходы города / картография)

2GIS.AMYerevanstaffampublicat 06.10.2026

2GIS -ը միջազգային տեղեկատվական ծառայություն է, որն օգնում է մարդկանց հեշտությամբ կողմնորոշվել քաղաքում։ Մեր ծառայությունից ամսական օգտվում է ավելի քան 86 միլիոն օգտատեր։ Քարտեզի ճշգրտությունն ու ակտուալությունը մեր գլխավոր առաջնահերթությունն են։

Մենք փնտրում ենք ակտիվ և ուշադիր աշխատակցի, ում հիմնական խնդիրն է լինելու քայլել Երևանի փողոցներով , ստուգել քարտեզագրական տվյալները, գտնել նոր կազմակերպություններ և թարմացնել 2GIS-ի տեղեկատուն ու քարտեզը։

Աշխատանքը 100%-ով դրսում է (քաղաքի տարածքում)՝ ոտքով շրջայցերի տեսքով ։

Քաղաքում ոտքով շրջայցեր․ Երևան քաղաքի տարբեր հատվածներում քարտեզագրական տեղեկատվության և փողոցների ճշգրտության ստուգում։

Տվյալների հավաքագրում․ Նոր բացված կազմակերպությունների, հասցեների, մուտքերի, աշխատանքային ժամերի և այլ տեղեկությունների որոնում ու գրանցում։

Տվյալների բազայի թարմացում․ Հավաքագրված ինֆորմացիայի մուտքագրում 2GIS-ի համակարգեր։

Ֆիզիկական ակտիվություն և տոկունություն․ Պատրաստակամություն ողջ աշխատանքային օրվա ընթացքում ոտքով ակտիվ տեղաշարժվելու քաղաքում։

Տեղանքում լավ կողմնորոշում․ Քարտեզներից օգտվելու և տարածքում արագ կողմնորոշվելու հմտություն։

Ուշադրություն մանրուքների նկատմամբ․ Ճշգրիտ տվյալներ ֆիքսելու պատրաստակամություն։

Լեզուների իմացություն․  Ռուսերեն լեզվի և Հայերենի վարժ իմացությունը պարտադիր է

Կրթություն և փորձ․ Բարձրագույն կամ միջին-մասնագիտական կրթություն։ Փորձը նմանատիպ ակտիվ աշխատանքներում (սուրհանդակ, առաքիչ, դաշտային հարցումներ իրականացնող) կդիտվի որպես առավելություն։

Պատրաստակամություն կարճատև գործուղումների (անհրաժեշտության դեպքում)։

Պայմաններ՝

Ինչ ենք առաջարկում

Աշխատավարձ․ Սկսած 220,000 դրամից (ամսական, կայուն վճարում)։

Աշխատանքային գրաֆիկ․ Երկուշաբթի – ուրբաթ, 09:00 – 18:00։

Պաշտոնական ձևակերպում և սոցիալական երաշխիքներ։

Ուսուցում․ Նախնական կորպորատիվ ուսուցում CRM համակարգերի և 2GIS ծրագրակազմի հետ աշխատելու համար։

Ծախսերի փոխհատուցում․ Գործուղումների դեպքում ճանապարհածախսի, կեցության և ուսուցման բոլոր ծախսերի ծածկում։

Կորպորատիվ մշակույթ․  թիմբիլդինգներ և հիշարժան կորպորատիվ միջոցառումներ,