Կոմերցիոն Տնօրեն
Ֆան Ֆրութ ընկերությունը փնտրում է փորձառու Կոմերցիոն Տնօրեն:
Մշակել ռազմավարական նպատակներին հասնելու պլաններ, ընդլայնել գործող շուկան, զարգացնել ընկերության եկամտաբերությունը և դերը շուկայում, ապահովել ուժեղ մրցունակ դիրք
Ղեկավարել, արդյունավետ կազմակերպել մարքեթինգի և վաճառքի բաժնի աշխատանքը
Համակարգել տարեկան վաճառքի, մարքեթինգային ծրագրերի և բյուջեի կանխատեսումները
Զարգացնել մոտիվացված կոմերցիոն թիմ ՝ արագ արձագանքելու շուկայի իրավիճակին և զարգացմանը
Իրականացնել շուկայում ապրանքների վաճառքի ուսումնասիրություն
Խթանել առևտրի աճի բարձրացումը և բարելավումը
Կազմակերպել ապրանքների ճիշտ և ժամանակին մատակարարումը
Հետևել իրացված ապրանքների դիմաց վճարների ժամանակին ստացմանը
Տարեկան վաճառքի կանխատեսում և ներկայացում
Հաշվարկել ապրանքների վաճառքի գները՝ ընկերության գնային քաղաքականությանը համապատասխան, կազմակերպել գների իջեցման, զեղչերի, ակցիաների և այլ մարքեթինգային միջոցառումներ
Իրականացնել ընկերության ընթացիկ կառավարման հետ կապված այլ աշխատանքներ
Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտության ոլորտում
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ Կոմերցիոն Տնօրեն պաշտոնում , ցանկալի է սննդի ոլորտում
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
Կառավարման գերազանց հմտություններ, թիմում աշխատելու հմտություններ
Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություն
Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն՝ MS Office
կազմակերպչական գերազանց հմտություններ և որոշումներ կայացնելու ունակություն
ճնշման տակ աշխատելու և մանրուքների նկատմամբ ուշադիր լինելու կարողություն
պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն