Engineer

Property Development CompanyYerevanstaffamopublikowano 11.11.2026

Ճարտարագիտական համակարգերի շահագործում և սպասարկում:

  • Ղեկավարել համակարգերի և սարքավորումների շահագործման և տեխնիկական սպասարկման հետ կապված հատուկ առաջադրանքները և աջակցել անձնակազմին դրանց իրականացման ընթացքում
  • Համակարգել բոլոր մեխանիկական համակարգերի և սարքավորումների, այդ թվում ջեռուցման, օդափոխման և օդորակման, էլեկտրամատակարարման, լուսավորության, ջրամատակարարման և ջրահեռացման, հովացման, հրդեհաշիջման, հակահրդեհային ահազանգման համակարգերի սպասարկման աշխատանքները և ներկման աշխատանքները
  • Իրականացնել աշխատանքներ սարքավորումների սպասարկման ծրագրերի հետ, այդ թվում վարել համապատասխան թղթաբանությունը, կատարել աշխատանքների բաշխում և հետևել դրանց կատարման ընթացքին
  • Կազմակերպել ինժեներական համակարգերի և սարքավորումների սպասարկման համար անհրաժեշտ պահեստամասերի, գործիքների և նյութերի գնումը և հետևել, որ դրանք առկա լինեն անհրաժեշտ քանակով Կառավարել սարքավորումների և նյութերի գնման ծախսերը
  • Վարել վթարային իրավիճակների գրանցամատյան և տեղեկացնել շենքի ինժեներական համակարգերին առնչվող արտակարգ իրավիճակների մասին
  • Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը արտակարգ իրավիճակները կանխելու և դրանց հնարավոր հետևանքները վերացնելու ուղղությամբ
  • Իրականացնել ինժեներական սարքավորումների պրոֆիլակտիկ սպասարկում
  • Վարել ընթացիկ թղթաբանությունը և կազմել հաշվետվություններ պրոֆիլակտիկ սպասարկման վերաբերյալ
  • Ներդնել էներգասպառման կառավարման ծրագիր և համակարգել այն
  • Վերլուծել էներգասպառման ծավալները և համապատասխան միջոցներ ձեռնարկել դրանք կրճատելու ուղղությամբ
  • Կազմել էներգասպառման հսկողության վերաբերյալ բոլոր հաշվետվությունները
  • Հետևել, որպեսզի բոլոր սարքավորումները լինեն սարքին վիճակում
  • Ներդնել ինժեներական համակարգերի և սարքավորումների որակի հսկողության ընդհանուր ծրագրեր և պարբերաբար իրականացնել շենքի ինժեներական համակարգերի ստուգում:
  • Բարձրագույն տեխնիկական կրթություն
  • Առնվազն 2-3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Համակարգչային հմտություններ
  • Ճշտապահություն և կազմակերպվածություն
  • Մտքերը գրավոր և բանավոր վստահ և գրագետ ձևակերպելու ունակություն
  • Մտքերի փոխանակման, հիմնական խնդիրների ձևակերպման, քննարկումների արդյունքների ամփոփման և որոշումների կայացման ունակություն:
  • Արտակարգ իրավիճակներում հանգստություն պահպանելու և ռացիոնալ որոշումներ կայացնելու ունակություն
  • Անձնակազմում բարենպաստ աշխատանքային միջավայրի ձևավորում և պահպանում
  • Քաղաքավարի շփվելու կարողություն
  • Լավ ֆիզիկական պատրաստվածություն՝ մշտական շրջայցերի կատարման և արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ գործողությունների կազմակերպման համար
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել համապատասխան որակավորման, փորձի և մասնագիտական երաշխավորման մասին նշում պարունակող ձեր CV-ն հետևյալ էլ. փոստին` lilit.shakaryan@ameriabank.am, Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը:

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները: