Copywriter
Gitakits Media Corp- ում փնտրում ենք ստեղծագործ և գրագետ Copywriter -ի, ով կմիանա մեր թիմին և կստեղծի հետաքրքիր ու ազդեցիկ բովանդակություն գովազդային ինտեգրացիաների և բրենդային մեդիա նախագծերի համար։
Հիմնական պարտականություններ
Գրել գովազդային ինտեգրացիաներ Gitakits Media-ի նախագծերի համար՝ ներառյալ հոդվածներ, տեսանյութեր, Reels և սոցիալական ցանցերի բովանդակություն։
Մշակել ստեղծագործ և գրավիչ գովազդային տեքստեր՝ համապատասխանեցնելով դրանք հաճախորդի նպատակներին և Gitakits-ի խմբագրական ոճին։
Գովազդային հաղորդագրությունները հարմարեցնել տարբեր ձևաչափերի և հարթակների համար։
Համագործակցել խմբագիրների, կոնտենտ ստեղծողների և նախագծերի ղեկավարի հետ՝ գովազդը խմբագրական բովանդակության մեջ բնական և օրգանական ինտեգրելու նպատակով։
Ուսումնասիրել ապրանքները, ծառայություններն ու բրենդները՝ բովանդակության ճշգրտությունն ու համապատասխանությունն ապահովելու համար։
Խմբագրել և վերանայել տեքստերը՝ հաճախորդի և ներքին թիմի հետադարձ կապի հիման վրա։
Ապահովել գովազդային բովանդակության հստակությունը, քերականական ճշտությունը և միասնական ոճն ու տոնը։
Պահանջներ
Copywriting-ի, կոնտենտի ստեղծման, գովազդի կամ մեդիայի ոլորտում փորձ։
Հայերեն և ռուսերեն գրավոր խոսքի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպեսառավելություն։
Հստակ, գրավիչ և համոզիչ տեքստեր գրելու կարողություն։
Սոցիալական մեդիայի և թվային բովանդակության տարբեր ձևաչափերի իմացություն։
Ուշադրություն մանրուքների նկատմամբ և սահմանված ժամկետներում աշխատելու կարողություն։
Գրելու ոճը տարբեր բրենդների և թիրախային լսարանների պահանջներին համապատասխանեցնելու կարողություն։
Մենք առաջարկում ենք
Աշխատանք զարգացող հայկական մեդիա ընկերությունում։
Բազմազան նախագծեր՝ մեդիայի, բիզնեսի, մշակույթի և անշարժ գույքի ոլորտներում։
Ճկուն, նախագծային համագործակցություն։
Ստեղծագործ գովազդային ձևաչափերի և բրենդային բովանդակության վրա աշխատելու հնարավորություն։