Զանգերի կենտրոնի աշխատակից

Լավանդա ՆորֆարմYerevanstaffamopublikowano 11.11.2026

📢 Լավանդա կլինիկան փնտրում է զանգերի կենտրոնի աշխատակցի։

Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, ունեք հաղորդակցման լավ հմտություններ և ցանկանում եք աշխատել հոգատար ու պրոֆեսիոնալ միջավայրում, ապա սպասում ենք Ձեր դիմումին։

Աշխատանքային պարտականություններ

  • Մուտքային զանգերի ընդունում և պատշաճ սպասարկում։
  • Հիվանդների հերթագրում և այցելությունների կազմակերպում։
  • Հեռախոսազանգերի և հարցումների միջոցով անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում։
  • Հիվանդների տվյալների գրանցում և թարմացում ներքին համակարգում։
  • Առաջացած հարցերի և խնդիրների արագ ու արդյունավետ լուծում։
  • Այլ աշխատանքային պարտականությունների կատարում՝ ըստ անհրաժեշտության։

Պահանջվող հմտություններ

  • Հաղորդակցման և սպասարկման բարձր հմտություններ։
  • Գրագետ, հստակ և սիրալիր խոսք։
  • Հայերենի և ռուսերենի լավ իմացություն։
  • Համակարգչային ծրագրերի իմացություն։
  • Պատասխանատվության զգացում և ճշտապահություն։
  • Թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն։
  • Լարված իրավիճակներում արդյունավետ աշխատելու կարողություն։

Աշխատանքային պայմաններ

🕘 Աշխատանքային ժամեր՝ 09:00–18:00 📅 Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից շաբաթ։

Եթե ցանկանում եք միանալ մեր թիմին, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը՝ lavandaclinic@lavanda.am էլ հասցեին :

Սիրով սպասում ենք Ձեզ մեր թիմում։ 💙