Խնդրահարույց վարկերի կառավարման բաժնի մասնագետ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸYerevanstaffamopublikowano 03.11.2026

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հայտարարում է Խնդրահարույց վարկերի կառավարման բաժնի մասնագետի թափուր պաշտոնը համալրելու նպատակով: Աշխատողի հիմնական գործառույթները ներառում են Ընկերության խնդրահարույց հաճախորդների հետ իրականացվող աշխատանքների համակարգումն ու սպասարկումը:

  • Խնդրահարույց վարկերի վերադարձելիությանն ուղղված գործընթացների իրականացում,
  • Ընկերության խնդրահարույց հաճախորդներից ժամկետանց գումարների վերադարձման նպատակով աշխատանքների իրականացում,
  • Ընկերության խնդրահարույց հաճախորդների հետ հանդիպումների և այցելությունների կազմակերպում, գործընթացների հետագա վատթարացումը կանխելու նպատակով համապատասխան որոշումների ընդունում և քննարկում Անմիջական ղեկավարի հետ,
  • Ընկերության խնդրահարույց հաճախորդների հետ փոխհարաբերություններում արդյունավետ եւ հետևողական պարտքերի հավաքագրման ռազմավարության կիրառում՝ հաշվի առնելով դեպքերի առանձնահատկությունները,
  • Վարկերի պայմանների վերանայման, վարկերի վերակառուցման կապակցությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացում,
  • Ընկերության խնդրահարույց վարկերի հավաքագրման փաստաթղթաշրջանառության վարում, այդ թվում` դրանց սահմանված կարգով պահպանման ապահովում,
  • Հաշվետվությունների կազմում և ներկայացում Անմիջական ղեկավարին:
  • Բարձրագույն կրթություն /ցանկալի է իրավաբանական կամ տնտեսագիտական/,
  • Պահանջվող գործառույթներով առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
  • Հանձնարարված առաջադրանքները ժամանակին և պատշաճ որակով կատարելու ունակություն,
  • Վերլուծելու ունակություն,
  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ,
  • Թիմային աշխատանքի հմտություններ,
  • Մինչև 80%-ը գրասենկայից դուրս անցկացնելու պատրաստակամություն,
  • Հայերենի - ազատ տիրապետում, Ռուսերենը և Անգլերենը – ցանկալի է,
  • MS Office, AS Bank, Internet փորձառու օգտագործող: Աշխատանք ծրագրային ապրանքների և տվյալների բազաների հետ: