Օնլայն վաճառքի մենեջեր
Փնտրում ենք օնլայն վաճառքի մենեջեր` գրասենյակային աշխատանքի համար, ով կզբաղվի նոր մուտքային հարցումների մշակմամբ և կօգնի պոտենցիալ հաճախորդներին վերածել իրական պատվերների։
Մշակել գովազդից ստացվող պոտենցիալ հաճախորդների մուտքային հաղորդագրությունները,
Ընդունել և մշակել մուտքային զանգերը,
Խորհրդատվություն տրամադրել տեսականու վերաբերյալ և օգնել հաճախորդներին ընտրության հարցում,
Աշխատել հաճախորդների հարցումների հետ և հասցնել մինչև գնում,
Նոր հաճախորդների պատվերները ձևակերպել՝ օգտագործելով աշխատանքային ծրագրերը,
Ընդլայնել հաճախորդների բազան՝ շուկայի ուսումնասիրության, պոտենցիալ հաճախորդների որոնման և սառը զանգերի միջոցով
Ապահովել սպասարկման բարձր մակարդակ և կառուցել երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների հետ։
Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
Ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
Համակարգչից օգտվելու հմտություն և տարբեր ծրագրերով աշխատելու պատրաստակամություն,
Հաղորդակցվելու և գրագետ խոսքի հմտություններ,
Արդյունքի վրա կենտրոնացում և բարձր վարձատրություն ստանալու ցանկություն,
Պատասխանատվություն, ուշադիր և նախաձեռնող մոտեցում,
Սառը զանգերի փորձը կլինի առավելություն*։
Ֆիքսված աշխատավարձ՝ 300,000 ֏*,
Աշխատանքի 3-րդ ամսից՝ լրացուցիչ բոնուսային համակարգ՝ վաճառքի արդյունքների հիման վրա,
Մասնագիտական և ֆինանսական աճի հնարավորություն։
Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, կարողանում եք համոզել և ցանկանում եք զարգանալ վաճառքի ոլորտում՝ ուրախ կլինենք ծանոթանալ Ձեզ հետ։