Մանրածախ պրոդուկտների ծառայությունում՝ պրոդուկտների մենեջեր

Fast Bank CJSCYerevanstaffamopublikowano 12.10.2026

Ֆասթ բանկը Մանրածախ պրոդուկտների ծառայությունում պրոդուկտների մենեջերի ազատ հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է վերլուծական մտածողությամբ և հաղորդակցման գերազանց հմտություններով աշխատակից։

Մշակել մանրածախ պրոդուկտների նորմատիվ մեթոդոլոգիական փաստաթղթեր, այդ թվում՝ որոշումներ, ընթացակարգեր, դիմումներ, պայմանագրերի օրինակելի ձևեր և բիզնես գործընթացներ, համաձայնեցնել համապատասխան ստորաբաժանումների հետ և ներկայացնել հաստատման

Մշակել մանրածախ պրոդուկտների նախագծային պլաններ, ներառյալ պայմանները, սակագները և ֆինանսական մոդելները, համաձայնեցնել համապատասխան ստորաբաժանումների հետ և ներկայացնել հաստատման

Մշակել, ներկայացնել և համաձայնեցնել նոր պրոդուկտների ներդրման, գործող պրոդուկտների օպտիմալացման և բիզնես գործընթացների կատարելագործման նպատակով տեխնիկական առաջադրանքներ (ֆունկցիոնալ պահանջներ)

Համագործակցել IT բլոկի հետ՝ մշակված ֆունկցիոնալ պահանջների իրականացման և ներդրման գործընթացում

Իրականացնել պրոդուկտների ներդրումից առաջ ֆունկցիոնալ պահանջների, ինչպես նաև դրանց հիման վրա կատարված փոփոխությունների և լրացումների թեստավորում

Կազմակերպել, իրականացնել և վերահսկել պրոդուկտների փորձնական և լայնածավալ մեկնարկները

Վերլուծել փորձնական մեկնարկների արդյունքները, հավաքագրել մասնաճյուղերի հետադարձ կապը, ներկայացնել առաջարկներ լայնածավալ ներդրման, դադարեցման կամ անհրաժեշտ լրամշակման վերաբերյալ

Մշակել ուսուցողական նյութեր, այդ թվում՝ ծրագրային ուղեցույցներ

Կազմակերպել և իրականացնել մասնաճյուղային ցանցի աշխատակիցների ուսուցում՝ նոր պրոդուկտների, նոր բիզնես գործընթացների և գործող պրոդուկտների կամ ծառայությունների փոփոխությունների վերաբերյալ

Պատրաստել և տարածել պրոդուկտների վերաբերյալ ընթացիկ պարզաբանող գրություններ մասնաճյուղերի համար

Ուսումնասիրել և վերլուծել շուկան, գնահատել գործող պրոդուկտների մրցունակությունը, մշակել նոր պրոդուկտներ և ծառայություններ, ինչպես նաև ներկայացնել պայմանների, սակագների և գործընթացների փոփոխությունների առաջարկներ

Նախաձեռնել, կազմակերպել և իրականացնել պրոդուկտների խթանման ակցիաներ

Իրականացնել միջոցառումներ՝ ուղղված պրոդուկտների մրցունակության բարձրացմանը

Համաձայնեցնել և կնքել գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրեր՝ պրոդուկտների ներդրման և ծառայությունների մատուցման շրջանակում

Իրականացնել պարբերական հարցումներ մասնաճյուղերում՝ պրոդուկտների և բիզնես գործընթացների բարելավման վերաբերյալ առաջարկներ հավաքագրելու նպատակով

Հավաքագրել, վերլուծել և մշակել աշխատակիցների առաջարկները, ընտրել արդյունավետ նախաձեռնությունները, դասակարգել դրանք և ապահովել համապատասխան միջոցառումների իրականացումը

Լուծել մասնաճյուղերի ընթացիկ խնդիրները՝ կապված պրոդուկտների և բիզնես գործընթացների հետ

Կազմակերպել և վերահսկել ընթացիկ աշխատանքների իրականացումը

Ներկայացնել առաջարկներ՝ մանրածախ պրոդուկտների ծառայության աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով

Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան մասնագիտական ոլորտում, ընդ որում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձը պարտադիր է

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն

Աշխատանքի նկատմամբ բարձր պատասխանատվության զգացում և բարեխիղճ վերաբերմունք

Նոր գաղափարներ առաջարկելու, դրանք վերլուծելու և փոփոխություններ նախաձեռնելու կարողություն

Ճշգրտություն, բծախնդրություն և մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն

Թիմում արդյունավետ աշխատելու և համագործակցելու զարգացած հմտություններ

Աշխատանքային առաջնահերթությունները ճիշտ սահմանելու և ժամանակը արդյունավետ կառավարելու կարողություն

Արագ կողմնորոշվելու, իրավիճակը գնահատելու և հիմնավորված որոշումներ կայացնելու գերազանց հմտություններ

Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, գործարար կառավարման կամ հարակից ոլորտում