ՓՄՁ վարկային պրոդուկտների մենեջեր

Fast Bank CJSCYerevanstaffamopublikowano 20.10.2026

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում առկա է ֆինանսական ոլորտում փորձառությամբ ՓՄՁ վարկային պրոդուկտների մենեջերի թափուր հաստիք։

  • ՓՄՁ հաճախորդների համար բիզնես և գյուղատնտեսական վարկային պրոդուկտների և ծառայությունների գաղափարների մշակում, բիզնես առաջարկների ձևակերպում, ներկայացում և ներդրման կազմակերպում,
  • Բիզնես և գյուղատնտեսական վարկերի պրոդուկտների պորտֆելի կառավարում և մշտական մոնիթորինգ, հաշվետվությունների կազմում,
  • Վաճառքի թիրախային ցուցանիշների վերլուծություն և ապահովման համար անհրաժեշտ գործողությունների նախաձեռնում և իրականացում (արշավներ, պրոդուկտային բարելավումներ, պայմանների վերանայում և այլն),
  • Պրոդուկտների բիզնես գործընթացների նախագծում, ներդրում և օպտիմալացում,
  • Պրոդուկտների թվայնացման ապահովում Fastbank web և mobile հարթակներում,
  • Վաճառքի գործընթացում ներգրավված աշխատակիցների ուսուցում, ուսուցողական և մեթոդական նյութերի մշակում,
  • Շուկայի տեղական և միջազգային միտումների շարունակական ուսումնասիրություն,
  • Այլ հարակից պրոդուկտային և նախագծային աշխատանքների իրականացում:
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում
  • ՓՄՁ վարկային կամ այլ ֆինանսական պրոդուկտների մշակման և կառավարման փորձ
  • Ֆինանսական վերլուծության, շուկայի ուսումնասիրության և բիզնես գործընթացների գնահատման հմտություններ
  • Նախագծերի կառավարման և տեխնիկական առաջադրանքների մշակման փորձ
  • Համակարգչային հմտություններ (Word, Excel, PowerPoint ծրագրերի գերազանց տիրապետում)
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
  • Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտում

Աշխատանքային առավելություններ-* Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայիզոնա։