Junior Marketing and Public Relations Specialist
Բարձրակարգ ապահովագրական ծառայություններ մատուցող «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը փնտրում է ստեղծագործ, մոտիվացված, ակտիվ և նախաձեռնող Մարքեթինգի և հանրային կապերի կրտսեր մասնագետ՝ հաստիքը համալրելու նպատակով։
PR արշավների նախաձեռնում և իրականացում,
Ընկերության իմիջի ձևավորման և պահպանմանն ուղղված միջոցառումների և ակցիաների նախաձեռնում և անցկացում,
Օրվա մամուլի տնտեսական իրադարձությունների ու վերլուծությունների ուսումնասիրում` շուկայում առկա վիճակին տեղեկանալու նպատակով,
Ընկերության պրոդուկտների և ծառայությունների առաջխաղացում,
Կորպորատիվ միջոցառումների և նախագծերի իրականացում,
Պրոմո արշավների և միջոցառումների իրականացում,
Գովազդների մշակում և իրականացում (Արտաքին, ներքին, ռադիո և այլն),
Ընկերության բրենդինգ/ռեբրենդինգի իրականացում: Ընկերության համար Դիզայներական աշխատանքի ողջ փաթեթի իրականացում, հեղինակային վերահսկողություն։
Բարձրագույն կրթություն կամ ավարտական կուրսի ուսանող,
Համակարգչային ծրագրերով աշխատելու հմտություններ,
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
Ճկունություն և արագ կողմնորոշվելու կարողություն,
Թիմային աշխատանքի և համագործակցության հմտություններ,
Ստեղծագործ մտածելակերպ,
Կազմակերպչական հմտություններ և նախաձեռնողականություն,
Ներկայացման հմտություններ և նոր կապեր հաստատելու կարողություն,
Կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում,
Սահմանված ժամկետների պահպանման և աշխատանքների արդյունավետ պլանավորման հմտություններ։
Մրցակցային աշխատավարձ,
Առողջության կամավոր ապահովագրություն,
Ուսուցման հնարավորություն,
Մասնագիտական աճի հնարավորություն,
Պրոֆեսիոնալ թիմ,
Նոր տաղանդներ բացահայտելու հնարավորություն,
Անհատական հատկանիշները իրացնելու հնարավորություն: