ՄՌ փաստաթղթաշրջանառության մասնագետ
«Դուետ Քոմփանի»-ն փնտրում է ՄՌ փաստաթղթաշրջանառության մասնագետի , ով կապահովի կադրային փաստաթղթաշրջանառության պատշաճ իրականացումը, աշխատակիցների աշխատաժամանակի ճշգրիտ հաշվառումը և ՄՌ վարչարարական գործընթացների արդյունավետ կազմակերպումը։
Վարել և թարմացնել աշխատակիցների անձնական գործերը և տվյալների բազան,
Վարել աշխատաժամանակի տեղեկագիրը
Կազմել, գրանցել, պահպանել և արխիվացնել կադրային փաստաթղթերը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության և ընկերության ներքին կարգերի համաձայն,
Ապահովել կադրային փաստաթղթերի ամբողջականությունը, ճշգրտությունը և գաղտնիությունը,
Համագործակցել հաշվապահության հետ՝ աշխատակիցների տվյալների ճշգրտման և աշխատավարձերի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման նպատակով,
Պատրաստել ՄՌ հաշվետվություններ և անհրաժեշտ վիճակագրական տվյալներ,
Մշակել ընկերության ներքին կարգերը և քաղաքականությունները,
Աջակցել ՄՌ վարչարարական գործընթացների կազմակերպմանն ու բարելավմանը։
Բարձրագույն կրթություն՝ մարդկային ռեսուրսների կառավարման, բիզնեսի կառավարման, իրավագիտության կամ հարակից ոլորտում,
Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
ՀՀ աշխատանքային օրենսդրության և կադրային փաստաթղթաշրջանառության գերազանց իմացություն,
MS Office փաթեթի լավ իմացություն,
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
Մանրուքների նկատմամբ ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպվածություն,
Սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու և առաջնահերթությունները ճիշտ կառավարելու կարողություն։
Աշխատավայրի հասցե՝ ք. Երևան, Հաղթանակ թաղամաս,1 փողոց 48 շինություն