Թանկարժեք մետաղների լաբորատորիայի մասնագետ
Աշխատանքի նկարագրություն
Մեր ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու լաբորատորիայի մասնագետ , ով կմիանա մեր թիմին՝ թանկարժեք մետաղների ստացման, վերամշակման և լաբորատոր հետազոտությունների ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար։
Հիմնական պարտականություններ
Թանկարժեք մետաղներ պարունակող հումքի և նյութերի լաբորատոր հետազոտությունների իրականացում։
Թանկարժեք մետաղների ստացման և առանձնացման տեխնոլոգիական գործընթացների իրականացում և վերահսկում։
Նմուշների նախապատրաստում, անալիզների իրականացում և արդյունքների գրանցում։
Լաբորատոր սարքավորումների և գործիքների ճիշտ և անվտանգ օգտագործում։
Լաբորատոր անվտանգության, աշխատանքի պաշտպանության և ներքին ընթացակարգերի պահպանում։
Անհրաժեշտության դեպքում՝ տեխնոլոգիական գործընթացների բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացում։
Պահանջվող որակավորում և հմտություններ
Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ քիմիայի, քիմիական տեխնոլոգիայի, մետալուրգիայի կամ հարակից ոլորտում։
Լաբորատոր աշխատանքների իրականացման գործնական փորձ։
Ցանկալի է թանկարժեք մետաղների, հանքանյութերի կամ մետաղների քիմիական մշակման ոլորտում աշխատանքային փորձ։
Քիմիական նյութերի և լաբորատոր սարքավորումների հետ անվտանգ աշխատելու գիտելիքներ։
Թիմում աշխատելու և նոր տեխնոլոգիաներ սովորելու պատրաստակամություն։