Procedure monitoring specialist
Team Telecom Armenia ընկերությունը փնտրում է Ընթացակարգերի վերահսկման մասնագետ, ով պատասխանատու կլինի ստորաբաժանման գործընթացների սահմանված ընթացակարգերին և ներքին կանոնակարգերին համապատասխանության վերահսկման համար։
Վերահսկել կատարված աշխատանքների համապատասխանեցումը ընթացակարգերին։
Բացահայտել ընթացակարգերից շեղումներն ու պատճառները։
Ապահովել փաստաթղթաշրջանառության գործընթացը։
Տրամադրել ամսական հաշվետվություններ։
Բարձրագույն կրթություն;
Ցանկալի է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
Հայկական ծրագրերի իմացություն (ՀԾ);
MS Office ծրագրերի (Excel, Word, Power Point) իմացություն;
Առաջնահերթություններ սահմանելու և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություններ;
Ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով աշխատելու կարողություն և պատրաստակամություն;
Ժամանակը կառավարելու ունակություն;
Միջֆունկցիոնալ արդյունավետ հարաբերություններ կառուցելու կարողություն;
Թիմում աշխատելու գերազանց հմտություններ;
Ճկուն և վերլուծական մտածողություն;
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն կամ անգլերեն լեզուներով` hrm@telecomarmenia.am
էլ փոստին։
Նամակի վերնագրում խնդրում ենք նշել հաստիքի անվանումը “ Ընթացակարգերի վերահսկման մասնագետ”:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը - www.telecomarmenia.am
Contactpersoon
Door de werkgever in de vacature vermeld — voor vragen en je sollicitatie.