Senior Accountant

Profin ConsultingYerevanstaffamgepubliceerd op 19-10-2026
Senior

Պրոֆին ՍՊԸ-ն փնտրում է ավագ հաշվապահի՝ մեր թիմին միանալու համար։

Որպես հաշվապահական և ֆինանսական ծառայությունների ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ մենք առաջարկում ենք միանալ պրոֆեսիոնալ թիմի, զարգացնել գիտելիքներն ու հմտությունները և միասին հասնել նոր հաջողությունների։

  • Հաշիվ-ապրանքագրերի կազմման և դուրսգրման գործընթացի ամբողջական վարում
  • Ձեռքբերման փաստաթղթերի հաշվառման կազմակերպում և ճշգրտության ապահովում
  • Ակտիվների և պարտավորությունների մնացորդների վերլուծություն
  • Հարկային, վիճակագրական և ՀՀ օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունների կազմում և ժամանակին ներկայացում
  • Հաշվապահական գործընթացների բարելավման և օպտիմալացման առաջարկների ներկայացում
  • Հաշվապահական հարցերով խորհրդատվության տրամադրում կրտսեր թիմակիցներին
  • Հաշվապահական հաշվառումից բխող այլ պարտականություններ
  • 2–3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
  • ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն
  • Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների իմացություն
  • Բակալավրի աստիճան հաշվապահական հաշվառման, Ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտներում
  • Կադրային գործի իմացություն
  • ՀԾ հաշվապահ 7 հաշվապահական ծրագրի իմացություն
  • MS Office (հատկապես Excel) բարձր մակարդակի իմացություն
  • AI գործիքներով աշխատելու պատրաստակամություն
  • Հայոց լեզվի և Ռուսաց լեզվի իմացությունը պարտադիր է

Աշխատանքային ժամեր՝ 09:00 - 18:00, երկուշաբթիից ուրբաթ:

Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը hr@profin.am էլեկտրոնային հասցեին` վերնագրի դաշտում նշելով հաստիքի անվանումը։

Contactpersoon

Door de werkgever in de vacature vermeld — voor vragen en je sollicitatie.