B2B Sales Specialist
Նաիրի Ինշուրանս ընկերությունը փնտրում է նպատակասլաց և մասնագիտական զարգացման ձգտող B2B վաճառքի մասնագետի՝ կորպորատիվ հաճախորդների հետ արդյունավետ համագործակցություն ձևավորելու և զարգացնելու համար։
Ապահովագրական ծառայությունների մատուցման ուղղությամբ վարել բանակցություններ՝ տարբեր կազմակերպությունների, պետական մարմինների, գերատեսչությունների, տնտեսվարող սուբյեկտների ղեկավարների, աշխատակիցների և այլ մարմինների հետ
Իրականացնել Ընկերության ապահովագրական առաջարկների, պոտենցիալ հաճախորդներին ուղղված գրությունների նախապատրաստում և ներկայացում
Ներգրավել նոր հաճախորդներ, վերջիններիս հետ վարել պայմանագրերի կնքման գործընթացը
Առաջարկել նոր պորդուկտներ և այլ հավելյալ/ընդլայնված ծառայություններ առկա հաճախորդներին
Շարունակական աշխատել առկա հաճախորդների հետ, ապահովել պայմանագրերի վերակնքումները
Անմիջական ղեկավարին ներկայացնել ընթացիկ և ապահովագրական գործունեության արդյունավետության բարձրացման և կանոնակարգման առաջարկներ
Սահմանված կարգով և ժամկետներում կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված համապատասխան հանձնարարականները։
Բարձրագույն կրթություն
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
Ապահովագրական գործի, ապահովագրական օրենսդրության իմացությունը ցանկալի է
Բժշկական գիտելիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
Գործարար նամակագրության իրականացման ունակություն
Հաճախորդների հետ աշխատելու ունակություն, ճկունություն և վճռականություն
Ժամանակի ճիշտ կառավարման հմտություն եւ կազմակերպչական ձիրք:
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@imnairi.am էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով «B2B վաճառքի մասնագետ» : Ընտրության գործընթացը կազմակերպվելու է դիմումների ընդունմանը զուգահեռ, ուստի վաղ դիմելը խրախուսվում է ։ Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Contactpersoon
Door de werkgever in de vacature vermeld — voor vragen en je sollicitatie.