Electrical Planner

Lydian Armenia CJSCVaykstaffamgepubliceerd op 07-10-2026
Vereist:SAP

Էլեկտրական աշխատանքների պլանավորման մասնագետը պատասխանատու է Ամուլսարի կույտային տարրալվացման գործընթացի ամբողջ տարածքում իրականացվող բոլոր էլեկտրատեխնիկական սպասարկման աշխատանքների արդյունավետ պլանավորման, ժամանակացույցի կազմման և համակարգման համար։ Սա ներառում է ստացիոնար արտադրական հզորությունները, կույտային տարրալվացման հարթակներ (HLF), ԱԴՎ գործարանը, ջարդման համակարգերը, էլեկտրաբաշխման համակարգերը և հարակից ենթակառուցվածքները։

Էլեկտրական աշխատանքների պլանավորման մասնագետը ապահովում է, որ տեխնիկական սպասարկման աշխատանքները ճիշտ սահմանվեն, ապահովվեն անհրաժեշտ ռեսուրսներով և ժամանակացույցով՝ սարքավորումների հասանելիությունը, հուսալիությունը և անվտանգությունը առավելագույնի հասցնելու, ինչպես նաև դադարներն ու ծախսերը նվազագույնի հասցնելու նպատակով։ Էլեկտրական աշխատանքների պլանավորման մասնագետը կարևոր դեր ունի տեխնիկական սպասարկման ռազմավարությունները տեղամասի համակարգչային տեխնիկական սպասարկման կառավարման համակարգ (CMMS) համակարգում ինտեգրելու և շարունակական բարելավման նախաձեռնություններին աջակցելու գործում։

Մշակել էլեկտրատեխնիկական սպասարկման աշխատանքների մանրամասն պլաններ (կանխարգելիչ, կանխատեսիչ և ուղղիչ սպասարկում)։

Սահմանել աշխատանքների ծավալը, աշխատուժը, նյութերը, գործիքները, թույլտվությունները և անվտանգության պահանջները։

Ստեղծել, վերանայել և օպտիմալացնել աշխատանքային հանձնարարականները համակարգչային տեխնիկական սպասարկման կառավարման (CMMS) համակարգում (օրինակ՝ SAP, Pronto, Maximo, Shepherd)։

Ապահովել, որ կուտակված աշխատանքները առաջնահերթացվեն և համապատասխանեն օպերացիոն պահանջներին։

Համակարգել շաբաթական և կանգառային ժամանակացույցերը օպերացիոն և տեխնիկական սպասարկման թիմերի հետ։

Ապահովել ռեսուրսների արդյունավետ բաշխում և արտադրության նվազագույն խափանումներ։

Բացահայտել և համակարգել աշխատուժը, պահեստամասերը և կապալառուներին։

Մատակարարման շղթայի բաժնի և մատակարարների հետ համագործակցությամբ վերահսկել սարքավորումների սպասարկման համար անհրաժեշտ նյութերի պահեստային մակարդակները և մատակարարումները՝ ապահովելու արտադրողականության և սարքավորումների արդյունավետության ցուցանիշների կատարումը։

Տրամադրել էլեկտրատեխնիկական մասնագիտական աջակցություն սպասարկման ռազմավարությունների և աշխատանքային ցուցակների մշակման ընթացքում։

Աջակցել կրկնվող սարքավորումների խափանումների պատճառների բացահայտմանը և խնդիրների լուծմանը։

Աջակցել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ սպասարկման բյուջեների պատրաստմանը։

Վերլուծել սարքավորումների պատմությունը և խափանումների միտումները։

Աջակցել հուսալիության բարձրացման նախաձեռնություններին և շարունակական բարելավման ծրագրերին։

Ապահովել, որ բոլոր պլանավորված աշխատանքները համապատասխանեն տեղամասի անվտանգության չափանիշներին, LOTO ընթացակարգերին և օրենսդրական պահանջներին։

Աշխատանքային պլաններում ներառել ռիսկերի գնահատումներ։

Մշակել արտադրական կանգառների մանրամասն պլաններ։

Համակարգել կատարման ժամկետները և կարևոր փուլերի աշխատանքները։

Պահպանել պլանների, ժամանակացույցերի և կատարված աշխատանքների ճշգրիտ գրառումներ։

Պատրաստել KPI հաշվետվություններ (պլանավորված և չպլանավորված աշխատանքներ, ժամանակացույցի համապատասխանություն, PM համապատասխանություն) և ղեկավարության պահանջած այլ հաշվետվություններ։

Վերահսկել հիմնական արդյունավետության ցուցանիշները՝ սպասարկման պլանների և սարքավորումների արդյունավետության ցուցանիշների պահպանման նպատակով։

Բարձրագույն կրթություն էլեկտրատեխնիկայի ոլորտում կամ համարժեք որակավորում։

Արհեստագործական որակավորում (էլեկտրիկ)՝ առավելություն է։

Առնվազն 5 տարվա փորձ էլեկտրատեխնիկական սպասարկման ոլորտում՝ հանքարդյունաբերությունում կամ ծանր արդյունաբերությունում։

Փորձ ոսկու վերամշակման գործարաններում (Heap Leach / ADR / Crushing)՝ ցանկալի է։

Փորձ տեխնիկական սպասարկման պլանավորման և ժամանակացույցերի կազմման ոլորտում։

Փորձ համակարգչային տեխնիկական սպասարկման կառավարման համակարգերի (CMMS) հետ (SAP, Pronto, Maximo, Shepherd)։

Գիտելիքներ էլեկտրաբաշխման համակարգերի վերաբերյալ (LV/MV/HV՝ ցածր, միջին և բարձր լարում)։

Գիտելիքներ MCC-ների (շարժիչների կառավարման կենտրոն, VSD-ների (փոփոխական արագության կարգավորիչ) տրանսֆորմատորների և բաշխիչ սարքավորումների վերաբերյալ։

Գործիքավորման հիմնական գիտելիքներ (հոսք, մակարդակ, ճնշում, խտություն)։

Կույտային տարրալվացման գործընթացի (Heap Լeach) և ԱԴՎ գործարանների էլեկտրական համակարգերի իմացություն։

Տեխնիկական սպասարկման ռազմավարությունների գիտելիքներ (կանխարգելիչ սպասարկման և այլ սկզբունքներ)։

Մեկուսացման ընթացակարգերի և անվտանգության համակարգերի (LOTO) իմացություն։

Ուժեղ պլանավորման և կազմակերպչական հմտություններ։

Մանրամասների նկատմամբ բարձր ուշադրություն և կառուցվածքային մոտեցում։

Տեխնիկական գծագրերի և սխեմաների ընթերցման և մեկնաբանման կարողություն։

Համակարգչային գրագիտություն (CMMS համակարգեր, MS Excel, հաշվետվական գործիքներ)։

Ուժեղ հաղորդակցման և համակարգման հմտություններ։

Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման կարողություն։

Ճնշման տակ աշխատելու և ժամկետները պահպանելու կարողություն։

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV-ն HR@lydianarmenia.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով պաշտոնի անվանումը։