Արտաքին տնտեսական կապերի և լոգիստիկայի գծով մասնագետ

Երևանի գարեջուր ՓԲԸYerevanstaffamgepubliceerd op 27-10-2026

About the company

Մեր թիմն աշխատանքի է հրավիրում փորձառու, պատասխանատու և անալիտիկ մտածողությամբ Արտաքին տնտեսական կապերի և լոգիստիկայի գծով մասնագետի:

Your tasks

Աշխատակցի հիմնական նպատակն է ապահովել Ընկերության արտադրանքի արտահանման անխափան գործընթացը դեպի միջազգային շուկաներ, վարել արտասահմանյան գործընկերների/մատակարարների հետ բանակցություններ, ինչպես նաև արդյունավետ կազմակերպել բեռնափոխադրումներն ու մաքսային ձևակերպումները:

  • ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ՝
  • Արտասահմանյան գնորդների, դիստրիբյուտորների և հումքի մատակարարների հետ բանակցությունների վարում ու պայմանագրերի կնքում:
  • Ընկերության արտադրանքի (գարեջուր, հյութեր, լիմոնադներ) արտահանման պատվերների մշակում և ընթացքի ուղեկցում:
  • Արտահանման և ներմուծման փաստաթղթաշրջանառության վարում (Invoices, Packing Lists, CMR, BL, Certificate of Origin, սերտիֆիկատներ):
  • ԼՈԳԻՍՏԻԿԱ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ՝
  • Միջազգային բեռնափոխադրումների պլանավորում, կազմակերպում և մոնիթորինգ:
  • Տրանսպորտային ընկերությունների հետ բանակցում, լավագույն սակագների և ջերմաստիճանային ռեժիմների ապահովում:
  • Համագործակցություն մաքսային մարմինների (ՊԵԿ) և բրոկերների հետ, մաքսային ձևակերպումների վերահսկում:
  • Լոգիստիկ ծախսերի վերլուծություն և մատակարարման շղթայի օպտիմալացում:

Requirements

  • Կրթություն՝ Բարձրագույն (ցանկալի է տեխնիկական):
  • Փորձ՝ Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ ԱՏԳ և միջազգային լոգիստիկայի ոլորտում (արտադրական կամ FMCG/ըմպելիքների ոլորտում փորձը դիտվում է որպես առավելություն):
  • Լեզուներ՝ Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց տիրապետում (բանավոր և գրավոր բանակցություններ վարելու հմտություն):
  • Ծրագրեր՝ MS Excel (Advanced):
  • Անձնային հմտություններ՝ Բանակցային բարձր հմտություններ, վերլուծական մտածողություն, ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշում և ուշադրություն մանրուքներին:

Other

  • Աշխատանքային գրաֆիկ՝ Լրիվ զբաղվածություն, 5-օրյա աշխատանքային շաբաթ (երկուշաբթի - ուրբաթ, 08:30 - 17:15):
  • Վայր՝ ք. Երևան, Իսակովի պող. 8
  • Մենք առաջարկում ենք՝
  • Աշխատանք միջազգային շուկաներում ճանաչված առաջատար արտադրական ընկերությունում,
  • Մասնագիտական աճի լայն հնարավորություններ,
  • Մրցունակ վարձատրություն,
  • Կայուն աշխատանքային պայմաններ և պրոֆեսիոնալ թիմ: