Միջազգային վճարային համակարգերի կանոնների և պահանջների համապատասխանության մասնագետ

Armenian Card CJSCYerevanstaffamgepubliceerd op 24-08-2026
Deze vacature is niet meer gepubliceerd
De bron heeft de vacature verwijderd — solliciteren via de oorspronkelijke link is niet meer mogelijk.

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն  փնտրում է Գործառնական բաժնի մասնագետ, ով ունի միջազգային վճարային համակարգերի (Visa, Mastercard և այլն) հետ աշխատելու փորձ, ծանոթ է դրանց կանոններին, տեխնիկական փաստաթղթերին և պատրաստ է ապահովել Ընկերության ու անդամ բանկերի համապատասխանությունը միջազգային վճարային համակարգերի պահանջներին։

Ապահովել միջազգային վճարային համակարգերի (ՄՎՀ) կանոնների և պահանջների համապատասխանությունը.

հավաքագրել և ուսումնասիրել ՄՎՀ-ների տեղեկագրերը (Announcements) և այլ պաշտոնական հրապարակումները,

վերլուծել գործող կանոնները և սպասվող փոփոխությունները,

անհրաժեշտության դեպքում համագործակցել ծրագրային մատակարարի հետ՝ ապահովելով պահանջվող ծրագրային փոփոխությունների իրականացումը,

պատրաստել և անդամ բանկերին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունն ու փաստաթղթերը։

Համագործակցել Visa, Mastercard և այլ միջազգային վճարային համակարգերի ներկայացուցիչների հետ։

Աշխատել Mastercard Data Integrity հարթակում.

վերահսկել անդամ բանկերի համապատասխանությունը Mastercard վճարային համակարգի պահանջներին,

ուսումնասիրել հայտնաբերված խնդիրները, վերլուծել դրանց պատճառները և առաջարկել շտկման մեխանիզմներ,

խնդիրների վերաբերյալ ժամանակին տեղեկացնել անդամ բանկերին և Ընկերության համապատասխան ստորաբաժանումներին,

վարել ծրագրային մատակարարի պորտալում ներկայացվող հայտերը,

Մասնակցել ՄՎՀ-ների կանոնների ներդրման, փոփոխությունների և նոր պահանջների իրականացման գործընթացներին:

Բարձրագույն կրթություն,

Միջազգային վճարային համակարգերի (Visa, Mastercard) կանոնների և փաստաթղթերի իմացություն,

Քարտային պրոցեսինգի ոլորտում առնվազն 3 տարի աշխատանքային փորձ,

Անգլերեն լեզվի գերազանց իմացություն (փաստաթղթերի ուսումնասիրության և գործնական նամակագրության համար),

Վերլուծական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում և մանրուքներին ուշադրություն։

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել hr@arca.am էլեկտրոնային հասցեին՝  Subject  դաշտում նշելով հաստիքի անվանումը։