Շարժական կապի մոնիթորինգի կրտսեր ինժեներ

UcomYerevanstaffamippubblikat 21/08/2026

Մենք փնտրում ենք շարժական կապի մոնիթորինգի կրտսեր ինժեներ, ով կիրականացնի ցանցի վերահսկում, տեխնիկական անսարքությունների հայտնաբերում և օպերատիվ լուծումների կազմակերպում։

Վերահսկել ցանցային սարքավորումները և ծառայությունները

Հայտնաբերել տեխնիկական անսարքությունները և տեղեկատվություն տրամադրել դրանց մասին

Վերլուծել հաճախորդների կողմից ներկայացվող պահանջներն ու բողոքները

Նախաձեռնել տեղամասային շահագործման աշխատանքների առաջին փուլը

Տեղեկացնել համապատասխան մարմիններին առկա թերությունների և անսարքությունների մասին (անհրաժեշտության դեպքում)

Իրականացնել սկզբնական վերլուծություններ ծագած խնդիրները տեղայնացնելու և հնարավորության դեպքում դրանք լուծելու համար

Կառավարել տեխնիկական անսարքությունները օժանդակող ռեսուրսների համակարգման միջոցով և ապահովել թերությունների վերացումը՝ համաձայն ծառայությունների մատուցման մակարդակի համաձայնագրի (SLA)

Իրականացնել ամենօրյա ստուգումներ ցանցի ընդհանուր վիճակը գնահատելու համար

Պատասխանել հաճախորդների հարցերին՝ կապված ցանցի տեխնիկական խնդիրների և անսարքությունների հետ

Ստեղծել և վարել առկա տեխնիկական խնդիրների տվյալների բազան, ինչպես նաև առաջարկել լուծումներ

Տեղյակ պահել ղեկավարությանը և համապատասխան ստորաբաժանումներին համակարգի խափանումների մասին

Աջակցել թիմի ղեկավարին հաշվետվությունների կազմման գործընթացում՝ սահմանված նպատակներին հասնելու համար

Բարձրագույն տեխնիկական կրթություն, ռադիոտեխնիկայի, հեռահաղորդակցության կամ հարակից ոլորտներում մասնագիտացումը կդիտվի որպես առավելություն

MS Office փաթեթի լավ տիրապետում

Համակարգչային և ցանցային հիմնարար տեխնոլոգիաների իմացություն

Թիմում արդյունավետ աշխատելու, ինչպես նաև գործընկերների հետ ակտիվ համագործակցելու կարողություն

Վերլուծական մտածողություն և խնդիրներ արագ լուծելու հմտություն

Սթրեսակայունություն և սեղմ ժամկետներում կողմնորոշվելու ունակություն