Key Accounts (B2B) coordinator
Team Telecom Armenia ընկերությունը փնտրում է Հատուկ կարևորության հաճախորդների (B2B) համակարգող, ով պատասխանատու կլինի նոր բիզնես հաճախորդների ներգրավման և սպասարկման համար ։
Վաճառել ընկերության կորպորատիվ ծառայությունները:
Իրականացնել լրացուցիչ վաճառքներ կցված հաճախորդների բազայից:
Ապահովել վաճառքի հիմնական ցուցանիշները:
Ուսումնասիրել և վերլուծել կորպորատիվ հաճախորդների պահանջները մատուցվող շարժական և ֆիքսված կապի ծառայությունների մասով:
Կառուցել երկարատև և փոխշահավետ հարաբերություններ հաճախորդների հետ։
Ապահովել կորպորատիվ հաճախորդների լոյալությունը, որակյալ սպասարկման և նոր, առավել շահավետ առաջարկներ ներկայացնելու միջոցով։
Կազմակերպել նոր կորպորատիվ հաճախորդների ներգրավման գործընթացը:
Բարձրագույն կրթություն;
Ցանկալի է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում;
Վաճառքի տեխնոլոգիաների իմացություն;
Բիզնեսի և տնտեսագիտության ոլորտների բազմակողմանի իմացություն;
Հաղորդակցվելու և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ;
Հաշվետվություններ պատրաստելու և շնորհանդեսներ անցկացնելու հմտություններ;
Մարդկանց հետ բարդ իրավիճակներում շփվելու
ունակություն;
Պատասխանատվության զգացողություն;
Ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն;
Նպատակասլացություն և ճկունություն;
Համակարգչային գերազանց գիտելիքներ`MS Office, Power Point;
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն և լեզուների իմացություն:
Նամակի վերնագրում խնդրում ենք նշել Հատուկ կարևորության հաճախորդների ( B2B ) համակարգող :
Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը ` www.telecomarmenia.am