B2B / B2C Sales Manager
Աշխատանքի վայրը՝ Երևան Աշխատանքի ձևաչափ՝ Լրիվ դրույք Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, 09:00–18:00՝ հնարավոր ճկունությամբ՝ կախված հաճախորդների և վաճառքի հանդիպումների ժամանակացույցից։
Պաշտոնի մասին
Մենք փնտրում ենք փորձառու և արդյունքներին միտված B2B/B2C Վաճառքի մենեջեր ՝ նորաբաց, ժամանակակից և բարձրակարգ Technogym մարզասրահի թիմին միանալու համար։
Մարզասրահը տեղակայված է 6500 քմ մակերեսով նորակառույց, ամբողջությամբ մարզասրահի գործունեության համար նախատեսված շենքում , որը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով և ստեղծված է սպորտի և առողջ ապրելակերպի ժամանակակից պահանջներին համապատասխան։
Մարզասրահը համալրված է Technogym-ի բարձրակարգ և նորագույն մարզասարքավորումներով , ապահովելով մարզումների բարձր որակ և ժամանակակից մարզական միջավայր։
Վաճառքի մենեջերը պատասխանատու կլինի մարզասրահի ծառայույունների վաճառքի, նոր հաճախորդների ներգրավման, կորպորատիվ գործընկերների հետ համագործակցության և վաճառքի ծավալների աճի համար։
Իրականացնել մարզասրահի անդամակցության և ծառայությունների B2C վաճառք։
Ներգրավել նոր անհատ հաճախորդներ և վարել վաճառքի ամբողջ գործընթացը՝ առաջին կապից մինչև գործարքի կնքում։
Զարգացնել B2B ուղղությունը՝ գտնելով և ներգրավելով նոր կորպորատիվ հաճախորդներ։
Կազմակերպել հանդիպումներ ընկերությունների HR, ղեկավարության և այլ պատասխանատու անձանց հետ։
Մշակել և առաջարկել կորպորատիվ անդամակցության և համագործակցության փաթեթներ։
Կառուցել և պահպանել երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների և գործընկերների հետ։
Աշխատել մուտքային հարցումների և վաճառքի լիդերի հետ։
Իրականացնել ակտիվ վաճառք՝ զանգերի, հաղորդագրությունների, հանդիպումների և այլ գործիքների միջոցով։
Ներկայացնել մարզասրահիի ծառայությունները, անդամակցության պայմանները և առավելությունները։
Հետևել վաճառքի պլանի կատարմանը և սահմանված թիրախներին։
Վերլուծել վաճառքի արդյունքները և ներկայացնել հաշվետվություններ։
Աշխատել CRM համակարգով և վարել հաճախորդների բազան։
Ուսումնասիրել շուկան և մրցակիցների առաջարկները։
Մասնակցել ակցիաների, միջոցառումների և վաճառքի խթանման նախաձեռնությունների կազմակերպմանը։
Վաճառքի ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ։
B2B և/կամ B2C վաճառքի փորձը կդիտվի որպես առավելություն։
Գերազանց հաղորդակցման և բանակցելու հմտություններ։
Հաճախորդների հետ հարաբերություններ կառուցելու կարողություն։
Ակտիվ վաճառքի և նոր հաճախորդների ներգրավման հմտություններ։
Արդյունքներին և վաճառքի թիրախներին միտված մտածելակերպ։
Նախաձեռնողականություն, էներգիա և պատասխանատվության բարձր զգացում։
Սթրեսային իրավիճակներում արդյունավետ աշխատելու կարողություն։
CRM համակարգերի և MS Office-ի իմացություն։
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը՝ ցանկալի։
Մենք առաջարկում ենք
Աշխատանք նորաբաց և զարգացող մարզասրահում։
Մրցակցային աշխատավարձ + վաճառքի բոնուսային համակարգ ։
Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
Դինամիկ և ակտիվ աշխատանքային միջավայր։
Աշխատակիցների համար նախատեսված մարզասրահի հատուկ պայմաններ։
Թիմային և մասնագիտական միջոցառումների մասնակցության հնարավորություն։
Եթե Դուք սիրում եք վաճառքը, հեշտությամբ հաղորդակցվում եք մարդկանց հետ և ունեք արդյունք ստեղծելու մոտիվացիա, սպասում ենք Ձեր CV-ին՝ hr@bpark.am։