Գլխավոր Իրավաբան
Եթե ունեք իրավաբանական ոլորտում առնվազն 3 տարվա փորձ, տիրապետում եք քաղաքացիական, վարչական և սնանկության իրավունքին և պատրաստ եք ստանձնել ընկերության իրավական պաշտպանության ու շահերի ներկայացման պատասխանատվությունը՝ միացեք մեր թիմին։
Ընկերության գործունեության իրավական ապահովում
Պայմանագրերի, իրավական փաստաթղթերի և այլ փաստաթղթերի կազմում
Դատական և վարչական գործընթացների վարում և ընկերության շահերի ներկայացում
Իրավական ռիսկերի գնահատում և կանխարգելում
Սնանկության գործընթացների հետ կապված իրավական աշխատանքների իրականացում
Ընկերության ստորաբաժանումներին իրավական խորհրդատվության տրամադրում
Իրավական հարցերի վերաբերյալ եզրակացությունների և առաջարկությունների ներկայացում
Ղեկավարության կողմից տրված այլ իրավական հանձնարարությունների իրականացում
Բարձրագույն իրավաբանական կրթություն
Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
Քաղաքացիական իրավունքի և դատավարության խորը իմացություն
Վարչական իրավունքի և վարչական դատավարության ոլորտում գործնական փորձ
Սնանկության իրավունքի և սնանկության վարույթների վերաբերյալ գիտելիքներ ու գործնական փորձ
ՀՀ գործող օրենսդրության գերազանց իմացություն
Իրավական փաստաթղթեր կազմելու և իրավական վերլուծություն իրականացնելու հմտություններ
Դատական և վարչական մարմիններում ընկերության շահերի ներկայացման փորձ
Բարձր պատասխանատվություն, կազմակերպվածություն և վերլուծական մտածողություն