Financial specialist

MullerYerevanstaffamippubblikat 31/08/2026

Մենք փնտրում ենք Ֆինանսիստի, ով կմիանա մեր թիմին և կզբաղվի ընկերության ֆինանսական գործառնությունների համակարգմամբ՝ աշխատելով բանկերի, հաշվապահական ծառայություն մատուցող գործընկերների և այլ ֆինանսական կառույցների հետ։

Պարտականություններ

•⁠  ⁠Ընկերության բանկային հաշիվների և բանկային գործարքների կառավարում •⁠  ⁠Բանկերի հետ ամենօրյա հաղորդակցության և գործարքների համակարգում •⁠  ⁠Վճարումների, փոխանցումների և ֆինանսական փաստաթղթերի պատրաստում ու վերահսկում •⁠  ⁠Հաշվապահական աութսորսինգ ծառայություն մատուցող ընկերության հետ աշխատանքի համակարգում •⁠  ⁠Ֆինանսական տվյալների հավաքագրում, ստուգում և համապատասխանեցում •⁠  ⁠Դրամական հոսքերի և ընթացիկ ֆինանսական պարտավորությունների վերահսկում •⁠  ⁠Ֆինանսական հաշվետվությունների և վերլուծությունների պատրաստման աջակցություն •⁠  ⁠Գործընկերների և մատակարարների հետ ֆինանսական հարցերի համակարգում •⁠  ⁠Անհրաժեշտ ֆինանսական փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրում ներքին և արտաքին գործընկերներին

Պահանջներ

•⁠  ⁠Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, տնտեսագիտության, հաշվապահության կամ հարակից ոլորտում •⁠  ⁠1-2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտում •⁠  ⁠Բանկային գործարքների և ֆինանսական փաստաթղթերի հետ աշխատանքի փորձ •⁠  ⁠Excel-ի լավ իմացություն •⁠  ⁠Թվերի հետ աշխատելու բարձր ճշգրտություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ •⁠  ⁠Կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում •⁠  ⁠Հաղորդակցման և տարբեր գործընկերների հետ արդյունավետ համագործակցության հմտություններ •⁠  ⁠Հայերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը՝ ցանկալի