Senior Network Engineer
Ինեկոբանկը փնտրում է փորձառու և նախաձեռնող ավագ ցանցային ինժեների, ով կտեղադրի, կկառավարի և կպահպանի մեր ցանցային ենթակառուցվածքը՝ կարևորելով ցանցի անվտանգությունն ու հուսալիությունը։
Թիմի աշխատանքի պլանավորում, առաջադրանքների բաշխում և կատարման վերահսկում՝ ժամկետների ու որակի ապահովմամբ
Բանկային ծրագրային համակարգերի և ենթակառուցվածքների շահագործման, սպասարկման և զարգացման համակարգում
Տեխնիկական խնդիրների և միջադեպերի կառավարում, պատճառների վերլուծություն և կանխարգելիչ միջոցառումների իրականացում
Համակարգերի կատարողականության, կարողությունների և մասշտաբայնության ապահովման աշխատանքների կազմակերպում
Տեղադրման, թարմացման և փոփոխությունների կառավարման գործընթացների վերահսկում և կատարելագործում
Մոնիթորինգի, լոգավորման և դիտարկելիության համակարգերի զարգացում
Անվտանգության թարմացումների, խոցելիությունների, պահուստավորման և վերականգնման գործընթացների կազմակերպում
Օպերացիոն գործընթացների ավտոմատացման և արդյունավետության բարձրացման լուծումների ներդրում
Այլ ՏՏ և բիզնես ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցության ապահովում
Բաժնի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակում, իրականացում և մոնիթորինգ
Ներքին կանոնակարգերի և նորմատիվ պահանջների կատարման ապահովում
Թիմի ուսուցման, մենթորության և մասնագիտական զարգացման աջակցություն
Բաժնի աշխատանքը կարգավորող մեթոդաբանությունների և հաշվետվությունների մշակմանը մասնակցություն
Թիմի առաջնորդում և նպատակների/թիրախների արդյունավետ իրականացում
Բաժնի արդյունավետության բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացում և իրականացում
Բարձրագույն կրթություն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտում
7 տարվա մասնագիտական փորձառություն` DevOps և/կամ Site Reliability Engineering (SRE) ոլորտներում
Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
Windows և Linux սերվերային օպերացիոն համակարգերի իմացություն
Վիրտուալացման տեխնոլոգիաների (VMware, Hyper-V կամ համարժեք) իմացություն
Կոնտեյներային տեխնոլոգիաների (Docker) և դրանց կառավարման համակարգերի (Kubernetes կամ համարժեք) իմացություն
Ցանցային հաղորդակցման ստանդարտների և պրոտոկոլների իմացություն՝ TCP/IP, VLAN, 802.1Q, QoS, 802.1X
Switching տեխնոլոգիաների իմացություն՝ VLAN սեգմենտացիա, inter‑VLAN routing, STP/RSTP/MSTP, redundancy մեխանիզմներ
Անվտանգային համակարգերի՝ WAF, XDR/EDR, NAC, VPN/MFA գործառույթների և դրանց կառավարման գիտելիքներ
Տեղադրման և թարմացման ավտոմատացման գործընթացների (CI/CD) իմացություն
Infrastructure as Code մոտեցման և համապատասխան գործիքների (օր.՝ Terraform, Ansible) իմացություն
Ցանցային տեխնոլոգիաների իմացություն (TCP/IP, DNS, VPN, firewall-ներ)
Մոնիթորինգի և լոգավորման համակարգերի (օր.՝ Prometheus, Grafana, ELK կամ համարժեք) իմացություն
Տեղեկատվական անվտանգության սկզբունքների և լավագույն փորձի իմացություն
Նախագծերի կառավարման մեթոդաբանությունների (Agile, Scrum) իմացություն
Տեղեկատվական/կիբեր անվտանգութան վերաբերյալ գիտելիքներ
Cloud ծառայությունների հետ աշխատելու հմտություն
Բարդ խնդիրների արագ վերլուծության և լուծումների հմտություն