Լիզինգային պայմանագրերի ձևակերպման մասնագետ
IDLEASING UCO LLC-ն փնտրում է պատասխանատու աշխատակից, ով կարող է արդյունավետորեն վարել փաստաթղթաշրջանառությունը, ապահովել պայմանագրերի ճշգրիտ պատրաստումն ու համակարգում մուտքագրումը, ինչպես նաև աջակցել տարբեր ստորաբաժանումներին տվյալների և հատուկ փաստաթղթերի տրամադրման հարցում։
Պատրաստել լիզինգի պայմանագրերը և դրանց առնչվող բոլոր փաստաթղթերը, տրամադրել պայմանագրային կողմերին ստորագրության
Ձևակերպել և համակարգ մուտքագրել Ընկերության կողմից կնքված/տրամադրված ֆինանսական լիզինգի պայմանագրերը
Աջակցել և տրամադրել վիճակագրական տվյալներ Հաշվապահական հաշվառման բաժնին
Իրականացնել հաճախորդների փաստաթղթերի շրջանառության գործընթացը
Աջակցել մյուս ստորաբաժանումներին (HR, Հաշվապահություն, Վարչություն և այլն) տվյալների տրամադրման կամ անհրաժեշտության դեպքում հատուկ փաստաթղթերի պատրաստման հարցում
Ապահովել գործատուի հանձնարարականների կատարումը՝ փաստաթղթաշրջանառության բաժնի գործառույթների շրջանակում
Բարձրագույն կրթություն (ցանկալի է` տնտեսագիտության ոլորտում)
Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
AS Bank ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
MS Office փաթեթի, մասնավորապես Word տիրապետում
Պատասխանատվության բարձր զգացում
Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ
Արագ կողմնորոշվելու ունակություն
Ինքնուրույն աշխատելու ունակություն
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո կազմակերպությունն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ և այլն: