Բյուջեի նախագծման և վերահսկման մասնագետի
Գլոբբինգը փնտրում է Բյուջեի նախագծման և վերահսկման մասնագետի։
Տարեկան, եռամսյակային և ամսական բյուջեների մշակման գործընթացի մասնակցության ապահովում:
Բյուջեի պլանավորման ընթացքում տվյալների հավաքագրում, վերլուծություն և համապատասխան հաշվարկների կատարում:
Ընկերության ֆինանսական գործունեության բյուջետային կատարողականի մոնիտորինգի ապահովում:
Փաստացի և պլանավորված ծախսերի միջև տարբերությունների վերլուծություն:
Վերահսկողության մեխանիզմների մշակման և կիրառման ապահովում:
Կազմակերպության բյուջետային քաղաքականությունների և գործընթացների համապատասխանության ապահովում:
Կարգավորող փաստաթղթերի մշակում և դրանց իրականացում:
Ընկերության բաժինների հաստատված բյուջեների մշակում, կառավարում և հետևում։
Ընկերության բաժինների, ֆինանսական թիմի հետ աշխատանքի ապահովում, ճշգրիտ բյուջետային կանխատեսումների և ծախսերի գնահատման իրականացում։
Ընկերության ծախսերի, դրանց շեղումների հետևում, տարբերությունների վերլուծության իրականացում։
Կանոնավոր ֆինանսական հաշվետվությունների, ծախսերի կանխատեսումների, բյուջեի օգտագործման և դրամական հոսքերի վերլուծությունների պատրաստում և ներկայացում
Ընկերության նախագծերի ծախսերի վերանայում և հաստատում՝ ելնելով բյուջեի և նախագծային նպատակներից
Ծախսերի վերահսկման և բյուջետավորման ոլորտում ունեցած լավագույն փորձի կիրառման ապահովում։
Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ հարակից ոլորտում,
Հաշվապահական ծրագրերի իմացություն,
MS office ծրագրի գերազանց իմացություն, մասնավորապես՝ Excel,
Վերլուծական մտքի և մաթեմատիկական գիտելիքների առկայություն,
Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր է,
Արագ կողմնորոշման ունակություն,
Տվյալների հետ աշխատելու փորձ,
Արագ կողմնորոշման ունակություն