Միջազգային «Գարանտ Լոգիստիկս» ՍՊԸ-ն (LLC «Garant Logistics») փնտրում է մոտիվացված և հավակնոտ Լոգիստիկայի մասնագետի՝ մեր թիմին միանալու համար։ Եթե Դուք պատասխանատու եք, ունեք ինքնակազմակերպման բարձր մակարդակ, ձգտում եք սովորել և փնտրում եք հեռանկարային կարիերա, ապա այս հնարավորությունը Ձեզ համար է։ Դիտարկում ենք թեկնածուների՝ Գյումրիի գրասենյակում աշխատելու համար։ Անգլերենի և ռուսերենի ազատ տիրապետում (բանավոր և գրավոր)։ Պատրաստակամություն՝ հարցազրույցը ռուսերենով անցնելու համար։
Բանակցությունների վարում գործընկերների և փոխադրողների հետ (հեռախոսով և էլեկտրոնային փոստով):
Բեռնափոխադրումների օպտիմալ սխեմաների և երթուղիների մշակում՝ հաշվի առնելով ժամկետներն ու ծախսերը:
Փոխադրման առավել շահավետ պայմանների ապահովում:
Պատվերների գրանցում և վարում CRM համակարգում:
Ապրանքների անխափան բեռնման և բեռնաթափման կազմակերպում:
Պատվերների կատարման ընթացքի մշտադիտարկում և գործընթացի վերահսկում բոլոր փուլերում:
Պատվիրատուների և տրանսպորտային ընկերությունների միջև վիճելի հարցերի կարգավորում:
Բարձրագույն կրթություն:
Հայերենի գերազանց իմացություն:
Անգլերենի և ռուսերենի սահուն իմացությունը պարտադիր է (գործարար հաղորդակցության և նամակագրության համար):
MS Office ծրագրային փաթեթի գերազանց իմացություն:
Ինքնակազմակերպման բարձր աստիճան, ուշադրություն մանրուքների նկատմամբ և բազմաֆունկցիոնալ (multitasking) ռեժիմում աշխատելու ունակություն:
Սթրեսակայունություն և թիմային աշխատանքի հմտություններ:
Հաղորդակցման, բանակցելու և գործարար կապեր հաստատելու զարգացած հմտություններ:
Կայուն և հետաքրքիր աշխատանք միջազգային ընկերությունում:
Պաշտոնական գրանցում՝ համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի: